Հանուն ինչի՞ զոհվեցին մեր զինվորները․ 2021 VS 2024․ Եկեք հետ տանք

Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:00 10-04-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, իսկ որոշ հակասում սեփական հայտարարություններին։

Ցավալի է, որ Հայաստանի վարչապետը նման մոտեցում է ցուցաբերում ոչ միայն ներքաղաքական խնդիրների համատեքստում, որը պարագայում դա կարող էր ինչ-որ առումով ընդունելի լինել, այլև Արցախյան հիմնահարցի և ռազմական գործողություններում զոհված զինծառայողների նկատմամբ, ինչը ոչ մի արդարացում չի կարող ունենալ։ Փաշինյանը նման կերպ մանիպուլացրել է Արցախի կարգավիճակի, զոհերի թվի, Շուշիի պատկանելիության, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի պարագայում։

Այսօր Ազգային ժողովում իր ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ մեր զինվորները զոհվել են հանուն պետականության, և ինքնիշխանության: Նրա խոսքով՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովից հետո Լեռնային Ղարաբղի հարց գոյություն չի ունեցել։

«Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց այն իմաստով, որ ԼՂ-ի հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունն այլևս պատրաստ է եղել ու անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Ահա այս արձանագրումից խուսափելու անորոշ ու սին հույսեր տալով՝ որոշ պետություններ ԼՂ-ի հարցն օգտագործել են՝ Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար»,- հայտարարել է նա։

Հատկանշական է, որ 2021 թվականի մարտի 20-ին, երբ Փաշինյանը ոչ պաշտոնապես մեկնարկել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ու խնդիր ուներ ամեն գնով վերընտրվել, այս հարցում նույնպես նա բոլորովին այլ կարծիք ուներ։ Նրա համոզմամբ՝ մեր զինվորները զոհվել էին այն բանի համար, որ Հայաստանը, ի հակադրություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, կարողանա հայտարարի, որ Արցախի հարցը լուծված չէ։

«Շատ կլինեն հարցեր՝ ի վերջո մեր տղերքը ինչի՞ համար զոհվեցին: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին, մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար, բայց այսօր Արցախը կա, արցահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»,- պնդում էր Փաշինյանը՝ նպատակ ունենալով արդարացնել 44-օրյա պատերազմի ծանր արդյունքները, որոնք արձանագրվել էին իր կառավարման հետևանքով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․





Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ