Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:08 08-04-2024

Էս խնդիրը 2000 թվականից կախված է Երևանի գլխին․ թեղիները սպառել են իրենց․ Բեգոյան

Այսօր, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը զեկուցեց, որ իրականացվել են գիշերային լուսավորության լապտերները փակող փոքրիկ ճյուղերի հեռացման աշխատանքներ՝ հավելելով, որ այս առնչությամբ կապի մեջ են վարչական շրջանների աշխատակազմերի և մյուս գործընկերների հետ։

Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ անցած շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ժամանակավորապես կդադարեցվեն ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ գիտական շրջանակներից կներկայացնեն հիմնավորումներով որևէ փաստաթուղթ, որը նվազագույնը հարցականի տակ կդներ նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթ․ «Մենք որևէ նորություն ունե՞նք՝ դրա հետ կապված»,- հարցրեց Տիգրան Ավինյանը։

«Դեռևս նորություն չունենք, որևէ մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևէ հակափաստարկ մինչ այս պահը չի ներկայացրել։ Ազգային ակադեմիայում նախաձեռնվել էր քննարկում, որտեղ հիմնական միտքը, բացառությամբ մեկ անձի, Երևանից թեղիների հեռացման անհրաժեշտությունն էր․․․ Գիտե՞ք, Ազգային ակադեմիան ասում էր, որ որևիցե ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, դե կներեք, շատ վատ է, որ մինչ աս պահը չի հետազոտվել, որովհետև էս խնդիրը 2000 թվականից կախված է Երևանի գլխին, առաջացնում է պրոբլեմներ․․․ Թեղիները սպառել են իրենց, Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել և բերվել են հեշտ ու արագ լուծում տալու համար և որ դրանք պետք է փոխվեն հետագա տարիների ընթացքում։ Թեղիների փոխարինումը կտևի 10-20 տարի՝ հաշվի առնելով դրանց մեծ քանակությունը»,- ասաց Բեգոյանը։

Քաղաքապետը հանձնարարեց գիտնականների որոշումը նորից հրապարակել, և եթե կլինեն հակափաստարկներ, գիտական դեբատ, ապա ևս մեկ շրջափուլ հարցը քննարկվի․ միգուցե լինեն բաց թողնված հատվածներ. «Որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը: Եթե մյուս կողմը գիտական մոտեցում չունի, ուրեմն էմոցիոնալ և սիրողական մակարդակի խոսակցություններ են: Այն ծառերը, որոնք փոխարինվում են, իսկապես կորցրել են ֆունկցիոնալությունը»։

Ամենից շատ դիտված

20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է

Ձեզ գուցե հետաքրքրի