Մամուլ 2 տարի առաջ - 08:33 05-04-2024

Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցում: Ինչպես հայտնի է՝ Դատավորների ընդհանուր ժողովը Սասուն Խաչատրյանի եղբորը` ԲԴԽ նախկին անդամ, վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանին է ներկայացրել այդ պաշտոնի համար: Իշխող թիմը դեռեւս վերեւից հրահանգ չի ստացել քվեարկության վերաբերյալ, սակայն, ըստ ամենայնի, կընտրեն, որովհետեւ չընտրելը կնշանակի մերժել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, եւ մեկ անգամ արդեն դատավորների թեկնածուին` Դավիթ Բալայանին, մերժել են, երկրորդ մերժումը չի հասկացվի: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ եթե թողնեն օրենսդիրների կամքին, ապա, վստահաբար, կմերժեն նրան` հենց միայն այն պատճառով, որ կարճ ժամանակում Խաչատուրյանը մի քանի պաշտոն է փոխել, եւ ամեն անգամ ԱԺ-ն է նրան նշանակել: Ասում են` Խաչատրյան եղբայրները փողի, պաշտոնի, կարգավիճակի հավերժ փնտրտուքի մեջ են, չեն բավարարվում:

Հիշեցնենք․ Դավիթ Խաչատուրյանը 2021 թվականի հունվարին ՔՊ-ի քվեով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2023-ին առաջադրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու եւ կրկին ընտրվեց: Ամիսներ անց պարզվեց, որ այս պաշտոնին էլ հավան չէ` Սորոսի հիմնադրամի վարչության նախկին նախագահը հիմա էլ ուզում է ՍԴ դատավոր դառնալ։


Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում