Երևան +9°
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:00 04-04-2024

Ցեղասպանության վտանգ ենք տեսնում․ անցորդները համակարծիք են Լեմկինի ինստիտուտի հետ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է, որ ցեղասպանության վտանգ է տարածվել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։

Ինստիտուտը երրորդ անգամ է հայտարարել կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը)՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները Երևանի հասցեին, ինչպես նաև վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետարքրքվել՝ Հայաստանում ցեղասպանության վտանգ կա՞։

«Ցեղասպաննությունը սկսել է Լևոն Տեր-Պետրոսյանից և այդ թայֆայի կողմից, մինչև այս դեգենեռատը։ Այս բարդակը, որը գոյություն ունի երկրում, ոչ մի հեռանկար չի տալիս։ Կա՛մ թուրքի հետ ենք լինելու, կա՛մ ռուսի»,- ասաց մի տղամարդ։

Հրացվածներից շատերն ասացին, որ ցեղասպանության վտանգ տեսնում են, որոշների կարծիքով էլ նման բան լինել չի կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։