Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 10:28 25-10-2023

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կքննարկի Արցախի առևանգված գործիչների վերադարձի հարցը

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տնօրենը հանդիպելու է իրենց թիմի անդամների հետ քննարկելու այն ուղիները, որոնցով կարող եմ օգնել Արցախի Հանրապետության ապօրինի առևանգված ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգումների մասին ահազանգող նամակներիս, իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ վերադարձի առնչությամբ։

Նա մասնավորապես նշել է․

«Հարգելի՛ տիկին Թովմասյան,

Շատ շնորհակալ եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների խիստ մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ Ձեր նամակագրության համար։

Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն 44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ միասին: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել:

Հուսով եմ շատ շուտով Ձեզ համար ավելի շատ տեղեկություններ կունենամ»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը»,- գրել է Թովմասյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել