copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 22:00 02-04-2024

Հայկական բանկերը «2 քարի արանքում» են. իրենց կարծիքով, ընտրել են չարյաց փոքրագույնը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել է, որ «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հայկական բանկերի որոշումը պայմանավորված է ԱՄՆ աննախադեպ ճնշումներով և պատժամիջոցների սպառնալիքներով։ Նա ասել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը կշարունակեն աշխատել ռիսկերի չեզոքացման և իրավիճակը շտկելու ուղղությամբ։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Աղասի Թավադյանն հիշեցրեց, որ արդեն երկու օր է, ինչ Հայաստանում գործող բոլոր բանկերը, բացառությամբ VTB բանկի, որոշել են, որ «Միր» քարտերը չեն սպասարկելու։ Նա ասաց, որ Կենտրոնական բանկի կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է, որ այս որոշումը կայացվել է յուրաքանչյուր բանկի ռիսկային գնահատման արդյունքում։

Թավադյանն ընդգծում է, որ Հայաստանի բանկային համակարգը հայտնվել է 2 քարի արանքում։ Նա հիշեցրեց, որ 2023 թվականին բանկային համակարգը բավականին մեծ կորուստներ է ունեցել, որովհետև 2022 թվականին ՌԴ-ից եկած մեծ քանակությամբ դրամական միջոցներն (2022-ին բանկային համակարգի զուտ շահույթը 3 անգամ աճել է) աստիճանաբար դուրս են գալիս և հետընթաց է արձանագրվում։

«2023 թվականին մենք ունեցել ենք բանկային միջոցների ելքերի 55%-անոց աճ, 2022 թվականին բանկային համակարգի արձանագրած 2.5 անգամ աճի հետ համեմատած ունենք ընդամենը 9% աճ, սակայն աճը դանդաղում է, ու բանկային համակարգը միակ ոլորտն է եղել, որը 2023-ին բացասական աճ է արձանագրել՝ հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ ՌԴ-ից 2022-ին եկած դրամական միջոցները դուրս են գալիս, ինչպես նաև Արցախի կորուստով, որովհետև բանկային համակարգը ստիպված եղավ մեծ քանակությամբ ակտիվներ դուրս գրել Արցախից»,- ասաց նա։

Տնտեսագետը շեշտում է, որ ԵԱՏՄ շուկան Հայաստանի Հանրապետության ամենամեծ գործընկերն է, և այս պատին մեր արտահանման 45%-ը, պատրաստի արտադրանքի մեծ մասը գնում է այնտեղ։ Նա նշեց, որ հայ գործարարների հիմնական մասն աշխատում է ռուսական շուկայի հետ, որտեղ «արտասահմանյան քարտերը» չեն սպասարկվում.

«Այսինքն՝ շատ բիզնեսմեններ ստիպված են եղել «Միր» քարտերով գործարքներ անել։ Հիմա սա մեծացնելու է մեր գործարարների ծախսերը, դժվարացնելու շփումը Ռուսաստանի հետ, ու շատ գործարարներ ստիպված են լինելու դուրս գալ իրենց բանկերից ու տեղափոխվել VTB, որը միակ բանկն է մնալու, ով շարունակելու է սպասարկել։ Կարճաժամկետ հեռանկարում մեր բանկային համակարգի մյուս բանկերը էլ ավելի վնասներ են կրելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բանկային համակարգը բացասական նպաստ ունի ընդհանուր ՀՆԱ-ի աճի մեջ»։

Մեր զրուցակիցը վերահաստատեց, որ հայաստանյան բանկային համակարգը հայտնվել էր 2 քարի արանքում, և ըստ իրենց՝ ռիսկային մենեջմենթի, երկու բացասական միտումներից ընտրել են ամենափոքր բացասականը։ Նա նկատում է, որ բանկերը հաշվարկել են, որ պատժամիջոցները կարող էին ավելի մեծ վնասներ պատճառել, սակայն ամեն դեպքում վնասներ կրելու ենք՝ արդեն իսկ հիշատակված հանգամանքների հետևանքով։

Թավադյանը հավելեց, որ ստեղծված իրավիճակում բոլոր բանկերը, բացի VTB-ից, կարող են զգալի վնասներ կրել։ Նա նաև ասաց, որ VTB-ի դեպքում պատկերը հակառակն է, քանի որ շատ գործարարներ կնախընտրեն VTB բանկ գնալ, ինչի արդյունքում բանկը գերշահույթ կստանա։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
23:28 Պետք է մեծ պարիսպներ սարքենք, որ Փաշինյանին չտեսնենք. հարցում` վարչապետի պատասխանի հետքերով