Մամուլ 4 տարի առաջ - 08:46 26-05-2022

«Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ իրենց անհանգստությունը հայտնելով Բրյուսելում մայիսի 23ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության տեքստի վերաբերյալ։ Արցախի խորհրդարանականները վերահաստատել էին նախորդ հայտարարության մեջ ՀՀ իշխանություններին ուղղված իրենց մոտեցումները։ Այս հայտարարությանը չէր միացել Սամվել Բաբայանի կուսակցությունը։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Բաբայանի խմբակցությունը չի միացել՝ հայտարարության տեքստում հստակ հակափաշինյանական ձևակերպումների պատճառով: Միայն հաջորդ օրը՝ մայիսի 25-ին, նրանք առանձին հայտարարության տեքստ տարածեցին, որտեղ շատ հպանցիկ անդրադարձ կար նաև ՀՀ իշխանություններին։ Արցախում բաբայանական այս հայտարարությունը գնահատում են որպես սեփական դեմքը փրկելու փորձ: Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Մենք տեղեկություններ ունենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունում ներկայումս բավական լարված մթնոլորտ է, կան ընդգծված բևեռացումներ։ Կուսակցության մի հատվածը փորձում է «խաղեր տալ» Արայիկ Հարությունյանի հետ, մյուս հատվածն ամեն կերպ ջանում է չասոցացվել Սամվել Բաբայանի հետ՝ բայց և միաժամանակ չցանկանալով փչացնել հարաբերությունները վերջինիս հետ և բացահայտ դուրս գալ նրա դեմ։
Թերթի տեղեկություններով, տարբեր զրույցներում նրանք քանիցս նշել են, որ մնացել են «երկու քարի արանքում», քանի որ իրենք նույնպես ցանկանում են ՀՀ իշխանությունների դեմ արտահայտվել և իրենց իրական կարծիքը հայտնել, սակայն Բաբայանն ամեն կերպ կանխում է»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո