Ներքին 2 տարի առաջ - 13:23 02-04-2024

«Գոյի» մուտքը փակել են․ աշխատակիցները թատրոն են մտնում այլ ճանապարհով

Քննարկումները նման էին բանակցությունների իմիտացիայի, մեր գլխի տակ փափուկ բարձ էին դնում: Մենք պայմանավորվել էինք, որ այդ ընթացքում ոչինչ չենք անելու, նոր դատական գործեր չենք սկսելու, ասուլիսներ չենք տալու, բայց պարզվեց, որ նախարարությունը մեր մեջքի հետևում դիմել է պետռեգիստր և դադարեցրել թատրոնի գոյությունը: Մեր թատրոնի գործունեությունը ապօրինաբար, առանց ընդունում հանձնումների, խախտումներով դադարեցրել են: Այս մասին այսօր Գոյ թատրոնի մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ ասաց թատրոնի Դերասան Սամվել Թոփալյանը:

Նրա խոսքով, Գոյ թատրոնի աշխատակազմի նկատմամբ սկզբից էլ մարդկային վերաբերմունք չի ցուցաբերվել: Թատրոնի գործունեությունը ապօրինաբար կասեցնելուց հետո էլ, մուտքի դուռն են փակել, և խանգարում են թատրոնի աշխատանքին:

«Մենք իրենց աշխատակիցները չենք, մենք Գոյ թատրոնի դերասաններն ենք: Եթե դուք դուռը փակում ենք մեր առջև, ինչո՞ւ նախապես մեզ անցաթղթերով չեք ահապոհվում, ինչո՞ւ եք խաթարում մեր ստեղծագործական աշխատանքը: Խոսքս Վարդան Մկրտչյանի մասին է»,-ասաց ՍամվեԼ Թոփալյանը:

Հարցին, թե արդյո՞ք դերասանները որևէ տարբերակով կհամաձայնեն աշխատել Սունդուկյան թատրոնի կազմում, նա պատասխանեց, որ մեկ տարվա ընթացքում Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը իրար հակասող ելույթներ է ունեցել, բացի այդ էլ, հենց սկզբից էլ մարդկային վերաբերմունք չի ցուցաբերել, այդ պատճառով էլ «Գոյի» ոչ մի տարբերակով չեն ցանակնում աշխատել Սունդուկյան թատրոնի կազմում:

«Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի խոսքով, ԿԳՄՍ փոխնախարարի հետ քննարկման ժամանակ թատրոնի անձնակազմը ներկայացրել է մասնավորեցման առաջարկը: Առաջարկին ի պատասխան, նախարարությունից հայտնել են, որ պետական աջակցությունը, որի հիման վրա թատրոնը կարող էր ոտքի կանգնել և մեկ տարի անց անկախ դառնալ, կտրամադրի միայն Սունդուկյան թատրոնին միանալու դեպքում:

«Ասում են միացիր Սունդուկյանին թատրոնին, մենք կտանք ձեր տարածքն ու բյուջեն, այսինքն փաստացի մեզ ոչ մի նոր բան չի առաջարկվել»,-պատմեզ Սարգիս Արզումանյանը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ