copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 21:04 01-04-2024

Հայրենիքի հանդեպ սերն անցնում է սահմանին ապրող մարդու սրտի միջով. ծնունդով տավուշցի զբոսավարի պատմությունը

Եթե հաճախ եք ճանապարհորդում, ուրեմն գոնե մի անգամ Նելլի Ղազարյանի տուրին մասնակցած կլինեք։ Ծնունդով Տավուշից, բայց Գյումրիում ապրող լրագրող-զբոսավարը նախքան զրույցը սկսելն ասում է՝ ախր իրար հետ ընդհանրապես կապ չունեն լրագրողի ու զբոսավարի մասնագիտությունները (ժպտում է)... Հետո ասում է՝ չնայած երկու մասնագիտության դեպքում էլ գործդ մարդկանց հետ է։

Լրագրության և զբոսավարի մասնագիտության մեջ կապը թերևս այն է, որ գործդ մարդկանց հետ է։

«Ի սկզբանե ես ինձ սիրել եմ զբոսաշրջիկի կարգավիճակում, շատ էի սիրում շաբաթ-կիրակի օրերին ճանապարհորդել և բացահայտել Հայաստանը։ Երբ մեր համալսարանի լրագրության բաժինը փակվեց, որոշեցի ընտրել զբոսավարի մասնագիտությունը։ Ես ընտրել եմ աշխարհի ամենասիրուն մասնագիտությունը։ Միակ բանը որից ես երբևէ չեմ հոգնի դա հայկական եկեղեցիների ու հայկական ճարտարապետության մասին խոսելն է»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է զբոսավար Նելլի Ղազարյանը։



Նելլին ասում է՝ Հայաստանում չկա մի այնպիսի բնակավայր, որ չսիրի, բայց Տավուշն ու Սյունիքը ամենից շատն է սիրում։

«Քչերը գիտեն, որ ես ծնունդով Տավուշից եմ, ինձ համար շատ սիրելի են Տավուշն ու Սյունիքը։ Մենք հայրենիքում այնքան չբացահայտված անկյուններ ունենք, և շատ կուզենամ, որ սիրենք և գնահատենք մեր հայրենիք՝ առաջին հերթին հայրենաճանաչողությամբ, որովհետև հայրենիքը միայն տարածք չէ։ Բավական չէ ապրել ինչ-որ տարածաշրջանում ու բավարարվել էդ տարածաշրջանով։ 44-օրյա պատերազմից հետո տեսնում եմ, որ մարդիկ սկսել են բացահայտել հայրենիքը։



Մի սրտաչափ հայրենիքում չկա մի էդպիսի տարածք, որ ես ասեմ՝ չեմ սիրում, բայց եթե առանձնացնեմ, ապա առաջինը իմ ծննդավայր Տավուշն ու սահմանամերձ Պառավաքարն է լինելու ու նաև Սյունիքը»,-շարունակում է Նելլին։

Ծնունդով տավուշցի զբոսավարն ասում է, որ Հայաստանի ամեն անկյունը ասոցացնում է մարդկանց ու պատմական կերպարների հետ։

«Սյունիքը միանշանակ Նժդեհի հետ եմ ասոցացնում, Մխիթար Սպարապետի հետ եմ ասոցացնում, իսկ Տավուշը ասոցացնում եմ պապայիս հետ, ով զինվորական է, ով երկար տարիներ սահմանին է։

Զինվորականի ընտանիքում ծնված լինելով ես մի այսպիսի արտահայտություն եմ լսել հայրիկիցս՝ հպարտացիր քո նախնիներով, բայց հետևորդներիդ մի զրկիր այդ հաճույքը զգալուց։ Մենք պիտի ապրենք այնպես, որ մեզնից հետո եկող սերունդը կարողանա ճանաչել ու սիրել հայրենիքը։ Շատ այցելեք Հայաստանի սահմանամերձ գյուղեր, որովհետև այնտեղ ուրիշ է։ Հայրենիքի հանդեպ սերն անցնում է սահմանին ապրող մարդու սրտի միջով»:



Թե ինչն է գրավում զբոսաշրջիկին Հայաստանում, այս հարցի պատասխանը միանշանակ չէ, ամեն մարդու համար յուրովի է պատասխանը։

«Մարդիկ կան, որ գալիս են գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար, մարդիկ կան, որ եկել են այն գիտակցությանը, որ պիտի տեսնեն այն տարածքները, որտեղ չեն եղել։
Մեր հայրենիքը բաց թանգարան է երկնքի տակ և միշտ բացահայտելու կա»,-ընդգծում է Նելլի Ղազարյանը։



Զբոսավարն ասում է՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեծ պատասխանատվությամբ պետք է խոսել հայրենիքի մասին։ Ասում է՝ պիտի սիրել ու փայփայել հայրենիքը անհոգնել ու շարունակաբար, իսկ հայրենասիրության հիմքը հայրենաճանաչությունն է։

Ամենից շատ դիտված

09:58 Ով է Բելառուսում ձերբակալված հայ բլոգերը
08:43 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. Ժողովուրդ
12:57 Մի քանի օր է՝ ոտքը վնասված ու անօգնական ձին մնացել է ճանապարհին, չի կարողանում տեղաշարժվել. shamshyan.com
18:37 Կարեն Կարապետյա՞նն է 2018-ին իշխանությունը փոխանցել Փաշինյանին. նախկին վարչապետի մեկնաբանությունը. Aravot.am
08:17 Թաղապետարանի աշխատակիցներին հրահանգել են՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս․ Հրապարակ
11:00 Մանախի «բախտը»․ ՔԿ-ն հիմք է վերցնելու ադրբեջանակա՞ն թարգմանությունը
15:26 Մարտունիի Սբ. Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է եղել. հոգևորականը հոսպիտալացվել է. shamshyan.com
19:48 Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com
09:03 Ո՞վ է ստիպել վարորդին, որ ուղևորին հորդորի վճարել
08:30 Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հերթով հրաժարվում են նրանից․ Հրապարակ

Ձեզ գուցե հետաքրքրի