Ներքին 5 տարի առաջ - 20:17 10-03-2021

«ՄԻԱՍԻՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՎ». ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ ԶՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԵՏ

Նիկոլ Փաշինյանի խոսքը ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի հետ խորհրդակցության ժամանակ.

«Մենք բառիս բուն իմաստով միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որեւէ քաղաքացի, կառավարության որեւէ անդամ, մեզնից որեւէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ եւ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են եւ մատուցում են մեր երկրին:

Մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն եւ համոզված եմ, որ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով: Զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին