Զախարովայի հայտարարություններին պետք չէ շատ լուրջ վերաբերվել․ դրանք քարոզչական են
copy image url

Զախարովայի հայտարարություններին պետք չէ շատ լուրջ վերաբերվել․ դրանք քարոզչական են

Արտաքին Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:30 28-03-2024

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում հսկողություն է տարածաշրջանի պետությունների նկատմամբ՝ թույլ չտալու համար խաղաղ համաձայնագրերի իրականացումը։ Ըստ նրա՝ Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք է, սակարկության միջոց, Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմի և Աֆրիկայում անհաջողությունների ֆոնին իր հեղինակությունը պահպանելու ձև։

«Ֆրանսիայի ներկայությունը Հարավային Կովկասում զուտ հետախուզական տվյալների հավաքագրում է, նա լրտեսում է տարածաշրջանի պետություններին՝ թույլ չտալու համար խաղաղ համաձայնագրերի կյանքի կոչմանը, այդ թվում՝ տնտեսական առումով։ Եվրոպական տնտեսության փլուզման ֆոնին այստեղ հնարավոր է բարգավաճում։ Ինչպե՞ս վնաս չհասցնել»,- պնդել է ռուս պաշտոնյան։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ընդգծեց, որ նման հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության և արևմուտքի միջև շարունակվող դիմակայության, ինչպես նաև հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների արտացոլումներն են։ Նրա խոսքով՝ Զախարովայի հայտարարությունները պետք չէ շատ լուրջ ընդունել․

«Չնայած Մարիա Զախարովան շատ լուրջ պաշտոն է զբաղեցնում, իր հայտարարությունների մակարդակն ու որակը վերջին տարիներին ավելի շատ քարոզչական բնույթ են կրում, քան պետության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի։ Պարզ է, որ ՌԴ-ն մտահոգված է, որ Հարավային Կովկասում իր դերակատարությունն ու ազդեցությունը վերջին տարիների ընթացքում նվազել է, և նա որոշակի խանդով է մոտենում բոլոր այն դերակատարներին, որոնք վերջին շրջանում փորձում են ավելի ակտիվորեն ներգրավվել մեր տարածաշրջանում»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՌԴ-ն նման հայտարարություններով փորձում է լեգիտիմացնել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր ագրեսիան՝ քաղաքագետը նշեց՝ չի կարծում, որ Ադրբեջանն ագրեսիա սկսելու, կամ չսկսելու համար ՌԴ-ի լեգիտիմացման կարիքն ունի։ Նա կարծում է, որ խնդիրն առաջին հերթին պետք է ՌԴ-արևմուտք դիմակայության և հայ-ռուսական վատթարացող հարաբերություններում փնտրել։

Տիգրան Գրիգորյանն ընդգծում է՝ Ադրբեջանն այս առումով վարում է բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն և գործողություններ սկսելու համար Ռուսաստանի աջակցությունն ու լեգիտիմացումը ստանալու կարիք չունի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությանը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնն ակնհայտ հայանպաստ դիրքորոշում են ցուցաբերում, քաղաքագետը նշեց, որ խոսքը գնում է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մասին։

«Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեությանը։ Այստեղ ակնհայտ է, որ Ադրբեջանը, հաջողությամբ արևմուտքին դուրս մղելով բանակցային գործընթացում որևէ ներգրավվածությունից, այժմ չի ցանկանում, որ արևմտյան դերակատարների կողմից տարածաշրջանում որևէ ներգրավվածություն լինի»,- ասաց նա՝ վերահաստատելով, որ խոսքը նախևառաջ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպման մասին է։

Ճշտող հարցին, թե Բաքվի հայտարարությունն առավել շատ քարոզչակա՞ն բնույթ է կրում՝ Տիգրան Գրիգորյանը պատասխանեց՝ ոչ միայն քարոզչական։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է վարում արևմտյան ներգրավվածությունը մեր համատեքստում նվազեցնելու ուղղությամբ և այս հարցում բավականին լուրջ հաջողություններ ունի։

Տիգրան Գրիգորյանը հավելեց, որ եթե 1 տարի առաջ հայ-ադրբեջանական բանակցություններում գլխավոր միջնորդն արևմտյան տարբեր դերակատարներն էին, ապա այս փուլում նրանք արդեն չկան, և գործընթացն ամբողջովին տեղափոխվել է երկկողմ ձևաչափ։ «Այսինքն՝ Ադրբեջանը շոշափելի հաջողություններ ունի, և սխալ կլինի դա միայն որպես քարոզչություն որակել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
15:19 Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ. Աննա Հակոբյան
12:10 Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
13:00 Նիկոլը Սրբազաններին կալանավորելու փոխարեն թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա․ հարցում
14:53 Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանական մեքենա հաշվեցի. այդկերպ Նիկոլը բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք»
13:49 Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա
17:42 Փաշինյանը չի պաշտպանում տեղահանվածների վերադարձը, այլ լռեցնելով նրանց՝ խոնարհվում է Բաքվի և Ստամբուլի առաջ. շվեյցարացի պատգամավոր
15:43 Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում
15:59 Կաթողիկոսի տնօրինությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար
11:18 ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է. ինչպես է Փաշինյանը հոգևորականների մասին տվյալներ ստանում