Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
copy image url

Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ներքին 1 տարի առաջ - 14:23 28-03-2024
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանը մարտի 27-ին հանդիպել է կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ: Քննարկվել են առաջիկայում ավարտին մոտեցող ծրագրերի իրականացման ընթացքը, խոչընդոտներն ու խնդիրների լուծման ուղիները։

Եղիազար Վարդանյանն արձանագրել է գործընկերային փոխադարձ վստահության սկզբունքով աշխատելու կարևորությունը և կոմիտեի պատրաստակամությունը։ Նա հավաստիացրել է, որ կարճ ժամանակում ներկաները կստանան բարձրացրած հարցերի սպառիչ պատասխանները, միաժամանակ շինարարներից պահանջել է աշխատանքները կատարել որակով և ժամանակացույցի համաձայն։

«Կառավարությունը սահմանել է հստակ նպատակ՝ միջոցներ ուղղելով դպրոցների, մանկապարտեզների, մարզադահլիճերի և այլ հաստատությունների կառուցմանը։ Ուստի բոլոր օղակներից պահանջվում է պատշաճ և որակյալ աշխատանք։ Համոզված եղեք, որ որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու։ Թերությունները չշտկելու, սահմանված կանոններով չգործելու դեպքում լինելու է խիստ արձագանք։ Իսկ այն գործընկերները, որոնք կառաջնորդվեն պահանջվող սկզբունքներով և շինարարներին վայել գործելաոճով, կստանան կոմիտեի լիակատար աջակցությունը ոչ միայն այս, այլև ցանկացած այլ ծրագրի շրջանակում»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Հանդիպման մասնակիցներն առկա թերացումները, ժամկետի խախտումները պատճառաբանել են նախագծային փուլի, նախահաշվային արժեքի, մատակարար կազմակերպությունների հետ կապված ամենատարբեր հանգամանքներով։ Ի պատասխան բարձրացված հարցերի՝ կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ փաստարկներով հիմնավորված և փաստաթղթավորված բոլոր դեպքերում կոմիտեն պատրաստ է աջակցել օրենսդրության շրջանակում հարցերի շուտափույթ կարգավորմանը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով պետական այլ գերատեսչությունների։ Հանդիպման ընթացքում նաև որոշվել է ստեղծել արագ արձագանքման կապ ծրագրերն իրականացնող շինարարական կազմակերպությունների հետ։

Կոմիտեի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները լինելու են պարբերական՝ շինարարական ծրագրերից բացի քննարկելու նաև ոլորտի բարեփոխման վերաբերյալ պատկերացումները, մասնավոր հատվածի առաջարկները։

Եղիազար Վարդանյանը հայտնել է կոմիտեի աշխատանքների կազմակերպման և բարելավման հարցում իր վճռականությունը՝ տեղեկացնելով կոմիտեի ներուժն ուժեղացնելու, որոշ ուղղություններով մասնագիտական նոր խմբեր ձևավորելու մտադրության մասին։

Նախօրեին Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել նաև տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հստակեցնելու գործակցության սկզբունքները։

Ամենից շատ դիտված

11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
15:19 Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ. Աննա Հակոբյան
12:10 Թղթակիցն ի ցույց է դրել ամենալպիրշ ու տգետ զույգի «կրթական» հավաքների իրական շունչը. տեսանյութ
13:00 Նիկոլը Սրբազաններին կալանավորելու փոխարեն թող կնգան բռնի, որ չփլաղ չֆռա․ հարցում
14:53 Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանական մեքենա հաշվեցի. այդկերպ Նիկոլը բոլորիս հիշեցնում է՝ «դուք իմ գերին եք»
13:49 Միքայել Սրբազանի կալանքից հետո հասկանալով, որ բոլոր չափերն անցել է, Նիկոլը մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա
17:42 Փաշինյանը չի պաշտպանում տեղահանվածների վերադարձը, այլ լռեցնելով նրանց՝ խոնարհվում է Բաքվի և Ստամբուլի առաջ. շվեյցարացի պատգամավոր
15:43 Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում
15:59 Կաթողիկոսի տնօրինությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար
11:18 ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է. ինչպես է Փաշինյանը հոգևորականների մասին տվյալներ ստանում

Ձեզ գուցե հետաքրքրի