Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:25 27-03-2024

Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն

Մարտի 25-ին ՀՀ կառավարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ նույն օրը Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների անցկացրած հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հունվարի 26-ին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ նախատեսվող քայլերին։

Այդ միջոցառումների թվում առանցքային է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Կոբախիձեի հետ քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։
Եվ, ահա, մարտի 27-ին ադրբեջանական մամուլն իր «աչքալուսանքն» է տվել բոլորին, և այդ թվում առաջին հերթին՝ հայ հասարակությանը։

«Փաշինյանը իր վրացի պաշտոնակից Իրակլի Կոբախիձեի՝ Հայաստան կատարած վերջին այցելությանը խոստացել է Վրաստանին հանձնել Լոռու մարզի Ջիլիզա գյուղը», գրում է հակառակորդ երկրի լրատվակա-քարոզչական մեքենան։

«Ֆեյսբուք» ցանցում գործում է «Ջիլիզա» էջ, որտեղ նշված տեղեկության համաձայն, գյուղի բնակչության մի մասի նախնիները եկել են 19-րդ դարի երկրորդ կեսին՝ Կարսից և Արցախից։

Խորհրդային ժամանակաշրջանում Ջիլիզան ընդգրկված էր ՀԽՍՀ Թումանյանի շրջանում, 1960-ական թվականներին ուներ շուրջ 300 բնակիչ։ Անկախացման շրջանում գյուղի բնակչությունը շեշտակի նվազել է։ Մարզպետարանի կայքում զետեղված «բնակավայրի անձնագրի» համաձայն, Ջիլիզայի բնակչության թվաքանակը, 2022 թվականի դրությամբ, կազմում է ընդամենը 109 մարդ։

Ջիլիզա բնակավայրը մտնում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի կազմ։ Ջիլիզան սահմանակից է Վրաստանի՝ հիմնականում հայաբնակ Չանախչի գյուղին։ Ջիլիզայի հեռավորությունը կազմում է, Ալավերդուց՝ 33, մարզկենտրոն Վանաձորից՝ 80 և մայրաքաղաք Երևանից՝ 220կմ։ Բնակավայրի մակերեսը՝ գրեթե 45 քառ․ կմ։

Պատրաստեց՝ Տիգրան Աթանեսյանը

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
21:50 Թրամփի վարկանիշը լատինաամերիկացի ընտրողների շրջանում ընկել է մինչև 27%
22:22 Երևանում սոսիները ծանրագույն վիճակում են. Քրիստինա Վարդանյան
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ