copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 17:00 27-03-2024

Արգենտինայի հետ փոխգործակցությունը հեռանկարային է, բայց իրագործող չունենք

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել է Արգենտինա, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում բացի քաղաքականից ընդգծվել է նաև հայ-արգենտինական տնտեսական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է տնտեսագետ, ՀՅԴ անդամ Արմեն Գրիգորյանի հետ.

-Պարո՛ն Գրիգորյան, արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել է Արգենտինա, որտեղ բացի քաղաքականից ընդգծվել է նաև տնտեսական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը։ Կխնդրեմ մանրամասնել՝ ներկայումս ի՞նչ իրավիճակում է Արգենտինայի տնտեսությունը։

- Անցյալ տարի Արգենտինայի Հանրապետությունում գնաճը հատել է 250 տոկոսի շեմը, երկիրը գտնվում է պարտքերի մեջ, երկրի հիմնական տնտեսական ուղություններից է հանքարդյունաբերությունը՝ մասնավորապես բնական գազը, նավթահումքը, ուրանը և գյուղատնտեսությունը, որտեղ հողատարածքների ավելի քան 90 տոկոսը գտնվում է մասնավոր անձանց ձեռքում:

Այդ իմաստով կարելի է ասել, որ Արգենտինան, որպես կապիտալիստական երկիր, կարող է համարվել առաջինը, բայց պետությունն աղքատ է, ունի ֆինանասական լուրջ խնդիրներ: Նույնիսկ անցյալ տարի նորընտիր նախագահը հայտնում էր իր մտահոգությունները՝ գնաճը զսպելու վերաբերյալ: Սպառումը նվազել է 13-15 տոկոս, ամենաքիչ գնաճը հագուստ-կոշիկի սեգմենտում է:

Արգենտինայի և Բրազիլաիայի ղեկավարությունը փորձում էին ստեղծել նոր միասնական արժույթ, բայց կարծես թե այն դեռևս գոյություն չունի: Մի խոսքով շատ տատանումների մեջ է գտնվում Արգենտինայի տնտեսությունը:

-Ձեր համոզմամբ՝ հայ-արգենտինական տնտեսական փոխգործակցությունն ի՞նչ հեռանկար ունի, և երկու երկրները տնտեսության հատկապես ո՞ր ոլորտներում կարող են փոխգործակցել։

-Փոխգործակցել կարելի է շատ երկրների հետ, այդ թվում մեզ բարեկամ համարվող Արգենտինայի Հանրապետության հետ: Արգենտինան դեռևս 2007 թվականին օրենքի ուժով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Փոխգործակցությունները կարելի է խորացնել, եթե առկա են փոխադարձ հետաքրքրություններ, բայց սա պետք է բերել գործնական գործարար դաշտ: Հայ գործարարները պետք է ուսումնասիրեն արգենտինական շուկանները, լուծեն լոգիստիկ խնդիրներ, հաշվարկեն շուկայում դիրքավորվելու ծախսերն ու նոր միայն ավելացնեն բիզնես հետաքրքրությունները:

Արգենտինայում ունենք կայացած և կազմակերպված հայկական համայնք, որն էլ պետք է դառնա հայ-արգենտինական բիզնես հարաբերությունների լոկոմոտիվը, իսկ դրա համար նախ պետք էր պահպանել Սփյուռքի նախարարությունը: Փոխգործակցության ոլորտները կարող են լինել օրինակ գյուղմթերքի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքը, իսկ այստեղ պետք էր նաև գյուղնախարարությունը պահպանել, կազմել միջպետական փաստաթղթեր, ներկայացնել մեր երկրի պոտենցիալը և այլն:

Հիմա մենք խոսում ենք մի բանից, իսկ իրականությունը լրիվ այլ է: Վտանգված են մեր համար առկա շուկաները, դժվարություններ կան ԵԱՏՄ շուկաներում մեր դիրքերը պահպանելու հարցում: Ուստի մեր պետության համար կարևոր է շուկաների դիվեսիֆիկացումը, ինչի մասնակիցը կարող է լինել նաև Արգենտինան և առհասարակ հարավային Ամերիկայի շատ երկրներ:

Այդ ամենի համար անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ տեխնոկրատ կառավարություն, տնտեսական բլոկի լավ կադրեր և չափելի արդյուքներով կիարռվող գործիքակազմ: Բայց քանի որ չկա, ուրեմն պետք է գոնե հարվածի տակ չդնել եղածը:

Եթե ամփոփենք հայ-արգենտինական տնտեսական փոխգործակցությունը հեռանկար ունի, բայց դա իրականացնող կառավարություն չունենք:

-Տնտեսական առումով ի՞նչ կարող է շահել Հայաստանը արտգործնախարարի՝ Արգենտինա կատարած այցից։

-Այս հարցն ունի կարճ պատասխան՝ այս իշխանություններից ոչ մի դրական սպասում չունեմ: Հակիրճ, բայց նշեցի, թե ինչպիսի կառավարություն է պետք, որը չկա: Այսպիսի այցերը դեկլարատիվ բնույթ ունեն և արդյունքներ չեն տալիս: Ոչ մի ոլորտում՝ հատկապես տնտեսական, արդյունքեր չկան:

Կգան ու կասեն, պետք է համագործակցենք, կնկարվեն կլցնեն լրահոսն ու կմնա այնպես, ինչպես կա: Կանցնի ժամանակ, և սա կհաստատվի: Մոտ չորս ամիս առաջ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել էր Արգենտինա, նա մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց գնացել և խոսում էր խաղաղության խաչմերուկ հորինվածքից. ի՞նչ սպասել այս այցից, գրեթե պարզ է:

-Հայաստանյան շուկան որքանո՞վ կարող է գրավիչ լինել արգենտինացի ներդրղների համար, որպեսզի վերջիններս մեր երկրում ներդրումներ կատարեն։ Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել։

-Հայաստանյան շուկաները կարելի է գրավիչ դարձնել աշխարհում շատ երկրների համար, տուրիզմ, արդյունաբերական ապրանքեր, բարձր տեխնոլոգիաների և էլի շատ ուղղություններով: Քանի որ կայուն տնտեսական հարաբերություններ չունենք, վերջին տարիներին փոխադարձ ֆիանսական զուտ հոսքերը արտացոլվում են մեկ դրական, մեկ էլ բացասական նշանով: Փոխադարձ առևտուրը 2023 թվականին կազմել է արտահանման չափը՝ շուրջ 21.2 հազ ԱՄՆ դոլար, իսկ ներկուծումը՝ 4501.0 հազ ԱՄՆ դոլար: Կարելի է պնդել, որ մեր և արգենտիացի գործարարների միջև հարաբերությունները զարգանալու տեղ ունեն:

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
01:25 Ոտքի կանգնեք՝ քշելու այս նախիրը․ քաղաքացին կոչ է անում արցախցիներին՝ միանալ պայքարին
09:27 Ալեն Սիմոնյանը տարրական գիտելիքների չի տիրապետում, հրավիրում եմ դասընթացի. Կարին Տոնոյան
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
12:12 Մեզ հետ ուլտիմատումով չխոսաս, այ տղա. քաշքշուկ` Երեւան-Գյումրի ճանապարհին
13:40 Շիրա՛կ, ոտքի՛ կանգնիր. քայլերթ` հանուն հայրենիքի
19:23 Փաշինյանի արտառոց սերը կտարածվի նաև տավուշցիների վրա՝ նրանց էլ ողողելով «40+10» հազարական դրամներով
00:00 Ողորմելի վրեժխնդրություն․ Ավետիք Իշխանյան