Ներքին 2 տարի առաջ - 09:00 27-03-2024

Արեն Մկրտչյանը Ալավերդիում հողերի ու բիզնեսների բաշխում ու վերաբաշխում է անում

Ալավերդի համայնքի ավագանու վերջին նիստում ընդգրկված հարցերում գերակշռող էին հողերի օտարման հարցերը:

Ըստ Oragir.News-ի աղբյուրների՝ հողերի օտարումների հարցերը ավագանու նիստի օրակարգ են դրվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի պատվերով․ նա այդ կերպ ցանկանում է շնորհակալություն հայտնել որոշ մարդկանց՝ իրեն սատարելու համար:

Ալավերդցիներին ապշեցրել է նիստին ներկայացված հողամասերից մեկի մակերեսը, որը 1-հա-ից ավելին էր: Համայնքային սեփականության նշված հողամասը տասնամյակներ շարունակ օգտագործվում է տարբեր քաղաքացիների կողմից, մասնավորապես, այդ տարածքում առկա են հին անասնագոմեր և նշված հողամասը հանդիսանում է սպասարկման գոտի և օտարումից հետո շատ սեփականություններ կմնան կղզիացած, առանց ճանապարհի:

Oragir.News-ի աղբյուրների փոխացմամբ, սա դեռ ամենը չէ․ մի քանի հողամասեր խոստացվել են որոշ թաղային հեղինակություների:

Տեղեկություններ կան նաև, որ ինչպես ՀՀ մյուս մարզերում, այնպես էլ այստեղ իրականացվում է բիզնեսի վերաբաշխման գործընթաց: Արեն Մկրտչյանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են տարբեր սեփականությունների տրամադրման տվյալները և փորձում են մարդկանցից խլել իրենց սեփականությունը։

Oragir.News-ն արդեն անդրադարձել է Օձունի նախկին բաղնիքի շենքի պատմությանը, որը, ըստ տեղեկությունների, վերջինը չէ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան