Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:25 25-03-2024

ՔՊ-ն փորձում է խլել տունս, սպառնում է ոստիկաններով․ Օձունի 74-ամյա բնակիչ

Ալավերդի համայնքի ավագանու վերջին նիստում ընդգրկված հարցերում գերակշռող էին հողերի օտարման հարցերը: Ըստ Ալավերդու մեր աղբյուրների՝ հողերի օտարումների հարցերը ավագանու նիստի օրակարգ են դրվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի պատվերով․ նա այդ կերպ ցանկանում է շնորհակալություն հայտնել որոշ մարդկանց իրեն սատարելու համար:

Հատկանշական էր նիստում ներկայացված հողամասերից մեկի մակերեսը 1-հա-ից ավելին էր: Համայնքային սեփականության նշված հողամասը տասնամյակներ շարունակ օգտագործվում է տարբեր քաղաքացիների կողմից, մասնավորապես այդ տարածքում առկա են հին անասնագոմեր, և նշված հողամասը հանդիսանում է սպասարկման գոտի, և օտարումից հետո շատ սեփականություններ կմնան կղզիացած՝ առանց մոտեցման ճանապարհի: Տեղեկություններ կան նաև, որ մի քանի հողամասեր խոստացվել են որոշ թաղային հեղինակություների:

Գործընթացը, իհարկե, հակաօրինական է: Տեղեկություններ կան նաև, որ ինչպես ՀՀ մյուս մարզերում, այնպես էլ այստեղ իրականացվում է բիզնեսի վերաբաշխման գործընթաց: Արեն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ մանրամասն ուսումնասիրվում են տարբեր սեփականությունների տրամադրման տվյալները և փորձում են մարդկանցից խլել իրենց սեփականությունը, մասնավորապես, Օձունի նախկին բաղնիքի շենքը, որտեղ գրանցված բնակվում է Օձունի բնակչուհի 74-ամյա Մելիդա Գևորգյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքացու հետ, որը մանրամասն ներկայացրեց խնդիրը։ Տարեց կնոջ խոսքով՝ տեղի ՔՊ-ականները փորձում են իրեն դուրս հանել 40 տարի իր կողմից պահպանվող տարածքից։

«Երբ Սովխոզից 1300 քառակուսի մետր՝ շենքը հետը, այդ տարածքը վերցրել ենք, քարակույտ էր։ Քարերը հավաքել ենք, 200 մեքենա հող ենք լցրել։ Տարածքում կիսակառույց, պատերը քանդված մի շենք կար։ Սովխոզի նախագահը խնդրեց, որ բաղնիք սարքենք․ այդ բոլոր փաստաթղթերը կան։ 1986 թվականին վերցրինք, սարքեցինք։ Մի քանի տարի աշխատեցրինք, բայց հետո չկարողացանք պահել։ Ուզեցա տարածքը սեփականաշնորհել, բայց գումարի միայն մի մասը կարողացա վճարել, քանի որ աղջիկս ու ամուսինս մահացան։ Դրանից 10 գյուղապետ է եկել, ուզեցել խլել, բայց քանի որ ոչ մի փաստաթուղթ չեն ունեցել, չեն կարողացել։ Քաղաքապետարանն էլ է թղթեր տվել, որ ես ոչ մի բանից չեմ օգտվել, իրենցից ոչինչ չեմ խնդրել։ Հիմա միայն ես եմ բնակվում այդ շինությունում»։

Բնակչի խոսքով՝ ավագանու նիստից առաջ համայնքապետը իր օգնականի հետ եկել է, ասել է, որ տարածքը պետք է ազատեն, քանի որ այն համայնքային հող է, ավելին՝ սպառնացել են Ոստիկանության միջոցով իրեն կհանեն։

«Միայն իմ դիակի վրայով կտամ այդ հողը․ դա իմ ու ամուսնուս աշխատանքն է։ Կովեր, խոզեր, գորգեր եմ վաճառել, տոպրակով ոսկեղեն, վարկ եմ վերցրել՝ այդ շենք-շինությունը սարքեմ»։

Կնոջ խոսքով՝ թեպետ սեփականաշնորհման իրավունքի փաստաթուղթ չկա, ունի մինչև 2028 թվականը վարձակալության իրավունքի փաստաթուղթ, սակայն ՔՊ-ականները դա հաշվի չեն առնում և ժամանակից շուտ փորձում են տարածքը խլել իրենից։

«Մինչև 2028 թվականը 4 տարի ժամանակ կա, և ես կարող եմ դիմել և սեփականաշնորհել այդ տարածքը, բայց քանի որ ես դաշնակցական եմ, ՔՊ-ն կպել է, որ ինձնից խլի տունս, բայց ես չեմ տա․ աղջիկս այնտեղ է մահացել, մենք այնտեղ ենք բնակվել»։

Ամենից շատ դիտված

15:25 Հայ զինվորականները զղջում են չարածի համար. նմանություն՝ Բաքվում պահվող գերիների ճնշումների հետ
20:35 Ավարտվել է կիրանցեցիների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ այն անարդյունք էր
22:30 Արցախի ղեկավարներին ազատելու դիմաց Ալիևը ՀՀ-ից ծանրակշիռ բան է ուզում ստանալ
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
22:53 Քաղաքացիներն իրենց օծված չեն զգում. հարցում
23:08 Ժողովրդին քաղաքական ուժերը տարել են փակուղի, մարդիկ չգիտեն՝ ում վստահեն. ակցիայի մասնակից
13:23 Մահացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
21:30 Բանակը Սերժ Սարգսյանի հրաժարականը կարող է պահանջել, Նիկոլ Փաշինյանինը` ոչ
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
18:40 Պարեկն՝ ընդդեմ վարորդի. անիրագործելի պահանջներ են ներկայացնում ու տուգանում