Ներքին 2 տարի առաջ - 16:27 26-03-2024

Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ, և դա պայմանավորված է նաև պատմությամբ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ. «Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ, մեր սկզբունքներով և համոզմունքներով:

Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ մենք ստացել ենք Հունաստանի կողմից այս տարիներին և առանձնահատուկ՝ հատկապես վերջին տարիների ընթացքում, երբ Հայաստանը մեծ դժվարությունների մեջ է գտնվել: Դուք եղել եք մեր կողքին և շարունակում եք աջակցել մեզ այդ դժվարությունները հաղթահարելու ժամանակաշրջանում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը և հարաբերությունների այս որակը շարունակվելու է»,- ասել է Հանրապետության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում:

Հունաստանն ամբողջությամբ աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:

Երկուստեք բարձր են գնահատել ժողովրդավարական արժեքների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և այս համատեքստում՝ սահմանազատման շուրջ ընթացող շփումների մանրամասներին և սկզբունքներին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի