Ներքին 2 տարի առաջ - 22:20 25-03-2024

Հողեր հանձնելը այս իշխանության մենաշնորհն է դարձել․ Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` ի պաշտոնե երկրի թիվ 1 զինվորականն, ասում է` «մենք հող հանձնող չենք»: Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով կոնկրետ ո՞ւմ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Իսկ կարող է՞ ակնարկում է, որ հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է` փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին:

Իսկ ինչո՞ւ էր ԳՇ պետը զայրացած խոսում լրագրողների հետ, կարող է՞ իրեն էլ չէր բավարարել Փաշինյանի հայտարարություններն ու մտադրությունը` հերթական անգամ գնալու միակողմանի զիջման:

Միգուցե այսօրվա մեկնաբանությունները վաղվա «ստռախովկեն» է` ասելու, որ ես չէի ուզում` քաղաքական իշխանությունը հանձնեց:

Համենայդեպս միանգամից ասեմ, որ բառախաղը, ներքին համոզմունքներն ու մտքում ունեցած անհաշտությունն այսօրվա իրականության հետ նրան երեկ, այսօր կամ վաղը չի ազատելու պատասխանատվությունից:

Ինչ վերաբերվում է «հողեր հանձնելուն», ապա դա այս իշխանության մենաշնորհն է դարձել` սկզբում բանակցային գործընթացում զիջեցին, ապա դա իր արտացոլումը ստացավ հողի վրա, իսկ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, ապա կրկնեմ` այդ ամենը նրան չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին