Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:30 25-03-2024

Փաշինյանն իր ուզած սահմանադրությունն է ուզում. հարցում

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին Նիկոլ Փաշինյանը խոսել էր ժողովուրդի կողմից ստեղծված սահամանադրության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այսօր այդպիսի սահմանադրություն չկա։

«Իրական սահմանադրությունն այն է, որը ստեղծում է ժողովուրդը։ Եթե ժողովուրդը չի ստեղծում այդ սահամանադրությունը, դա անիմաստ փաստաթուղթ է։ Կրկնում եմ՝սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Ոչ թե սահմանադրության տեքստի հեղինակը, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Արդեն ցույցեր էին անում սահմանադրության ընդունման դեմ առանց ընկալելու, որ մենք ընդամենը այդ թեման տանում ենք, որպեսզի մենք ժողովուրդի հետ ստեղծենք սահմանադրություն։ Այդ սահմանադրությունն այսօր չկա»,- ասել էր վարչապետը։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում՝ անցորդներից հետաքրքրվելով, թե իրենց կարծիքով՝ ինչու է Նիկոլ Փաշինյանն ասում, որ Հայաստանում սահմանադրություն չկա։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ Փաշինյանի անունն անգամ լսել չեն ուզում։

Մեկ այլ քաղաքացի էլ այսպես պատասխանեց. «Նոր սահմանադրություն է ուզում, իր ուզածը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ