copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:45 25-03-2024

Ո՞վ կվստահի հայրենիք հանձնողին

«Մենք հող հանձնող չենք», այսօր լրագրողների հետ զրույցում շեշտել է ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ի պատասխան այն հարցի, թե՝ ինչքանո՞վ է նորմալ, որ վարչապետն ասում է, թե եթե հող չհանձնենք, ապա պատերազմ է լինելու։

«Պատերազմը կարող է լինել 1 ժամ, 2 ժամ, 5 ժամ հետո, կամ 1 տարի, 2 տարի կամ 5 տարի հետո»,–ասել է Էդվարդ Ասրյանը՝ դրանով, փաստորեն, իրեն հակադրելով «գերագույն գլխավոր հրամանատարին»։
Նշենք, որ Փաշինյանը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպմանն հայտարարել էր՝ «Մենք հիմա կարող ենք ստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է սկսելու։ Ես գիտեմ, թե ինչ է լինելու այդ պատերազմի վերջում, հետո որ իրար մի տեղ տեսնենք Երևանում, դուք ինձ ասելու եք, թե մենք գյուղացի ժողովուրդ ենք, այդքան տեղեկություն չունեինք, բա դու՞ք»,-ասել է Փաշինյանը։

«Հետո իրար մի տեղ տեսնենք Երևանում» արտահայտությունը, որ մեջրեբված է Նիկոլ Փաշինյանի խոսքից, ըստ էության նշանակում է, որ ՀՀ վարչապետն արձանագրում է, թե Հայաստանն այնքան է թույլ, որ Ադրբեջանի հնարավոր հարձակումն անպայման հանգեցնելու է Տավուշի մարզի՝ առնվազն այդ 4 գյուղերի բնակիչների փախուստին և թշնամու կողմից այդ գյուղերի հեշտությամբ գրավմանը, որից հետո բնակիչները գալու են Երևան ու իրենից հաշիվ են պահանջելու տեղի ունեցածի համար։ Եվ, որպեսզի Ադրեբջանի կողմից այդ գյուղերի գրավումը չունենա այդքան ցավոք հետևանքներ, ՀՀ վարչապետն «ազնվորեն» զգուշացնում է հնարավոր վատթար հետևանքների մասին։

Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնախոստովանանք այն մասին, որ Փաշինյանի կառավարման վեցամյա ժամկետը ոչ միայն չի ուժեղացրել երկիրը, այլև անգամ հարթակ է ստեղծել, որ պետության ղեկավարն անձամբ գյուղեգյուղ շրջելով՝ մարդկանց համոզի, որ հողերի հանձնման պրոցեսը գլխացավանքի չվերածեն։ Եվ քանի որ ըստ Փաշինյանի՝ մենք թույլ ենք, ուրեմն և պատերազմ լինելու դեպքում անպայման կպարտվենք։ Ընդ որում, այս թեզը ոչ միայն Փաշինյանն է ասում, այլ նաև ունի պաշտպանողների մեծ խումբ, որին արդարացիորեն ուղղվում է հետևյալ հարցը՝ այդ հողերը տրվում են Ադրբեջանին, քանի որ մե՞րը չեն, թե՞ պատերազմ է լինելու, մենք էլ պարտվելու ենք։

Ի՞նչ իմաստ ունի պատերազմով ահաբեկել բնակչությանը, եթե պարզվում է, որ այդ գյուղերը և դրանց տարածքները Հայաստանին չեն պատկանել, ինչպես նշում են, օրինակ, փաշինյանական պատգամավորները։ Մյուս կողմից, եթե, դրանք այնուամենայնիվ, քո (Հայաստանի) հողերն են, որոնք չհանձնելու դեպքում պատերազմելու և «Երևանում հայտնվելու» ռիսկ է առաջանում՝ դա արդեն այլ հարց է։

Փաստորեն, իշխանությունն արդեն ենթագիտակցական մակարդակով ապակողմնորոշում է հասարակությանը, սերմանում պարտվողականություն, ինչի շնորհիվ հակառակորդ կողմը ձեռքբերած ուժեղ դիրքերն է՛լ ավելի է ամրապնդում՝ կարողանալով հայտարարել, որ արդեն իսկ գրավված դիրքերից, ամեն դեպքում, ետքաշում չի կատարի նաև այն պատճառներով, որ, նախևառաջ, հայ-ադրբեջանական սահմանը «պայմանական» է, և հետո՝ չի վստահում Հայաստանի ղեկավարներին ու նրանց խոստումներին։

Իհարկե, Ալիևը չի վստահում ու չի հավատում Փաշինյանին, այդ պատճառով անձամբ Հիքմեթ Հաջիևի կողմից համակարգվող Caliber.az-ը «հիշեցման կարգով» սպառնալի հարց է ուղղում՝ «իսկ որտե՞ղ մնաց մեր գյուղերը հանձնելու Փաշինյանի խոստումը․․․ թե՞ դա համարենք օկուպացիա շարունակելու մտադրություն։ Բաքուն երկար չի սպասի, և նման պահվածքը կհամարենք ՀՀ դեմ ռազմական գործողություններ սկսելու միանգամայն լեգիտիմ պատճառ»։

Իսկ որ դուք կողքից ձեզ նայեք՝ կվստահե՞ք, փաշինյանական «ուսմունքի» անդամնե՛ր․․․

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
15:45 Լարված իրավիճակ՝ Թալինի հիվանդանոցի ծննդատանը. 29-ամյա կինը, ով 3 երեխաների մայր է, մահացել է. shamshyan.com
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները