Պրոֆեսիոնալ անգրագիտություն․ ԱԳՆ-ի ռուսերեն ցավակցության խայտառակ սխալները
copy image url

Պրոֆեսիոնալ անգրագիտություն․ ԱԳՆ-ի ռուսերեն ցավակցության խայտառակ սխալները

Ներքին 1 տարի առաջ - 23:00 23-03-2024
Չնայած Նիկոլ Փաշինյանը սիրում է հայտարարել, որ իր կառավարությունը պրոֆեսիոնալներից է կազմված, ովքեր պետք է արժանվույնս վարձատրվեն, այնուամենայնիվ բազմիցս ականատես ենք եղել, որ պարզագույն հարցերում կառավարության աշխատակիցները կիլոմետրերով հեռու են պրոֆեսիոնալիզմից։

Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի համերգասրահներից մեկում զինված ահաբեկչություն էր իրականացվել, որի հետևանքով ավելի քան 100 մարդ էր զոհվել։ Այս կապակցությամբ հայտարարություն էր տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը հրապարակվել էր նաև ռուսերենով։

Հայտարարության սկզբնական տարբերակում առկա էին բազմաթիվ քերականական և ոճաբանական սխալներ, որոնք հարիր չեն ոչ մի պետության արտաքին քաղաքական գերատեսչությանը, հատկապես երբ տվյալ երկրի իշխանությունները պնդում են, որ իրենց թիմը բաղկացած է բացառապես պրոֆեսիոնալներից։

Հատկանշական է, որ ընդամենը 2 նախադասությունից բաղկացած հայտարարությունում առկա էին բազմաթիվ սխալներ, որոնց ուղղված տարբերակները ներկայացնում ենք ստորև․

Шокированы ужасающими новостями о бесчеловеческом теракте в Москве․ Глубоко скорбим потерю невинных людей и желаем скорейшего выздоровления всем раненным и потерпевшим.

Հիշյալ հայտարարության մեջ անհրաժեշտ էր կիրառել՝

ոչ թե шокированы, այլ мы шокированы (առհասարակ ճիշտ կլիներ կիրառել՝ потрясены տարբերակը)

ոչ թե скорбим потерю, այլ глубоко скорбим по поводу потери (նման կիրառությունը սխալ է նաև ոճականորեն, քանի որ այստեղ խոսքը կարող է վերաբերել մարդկանց ապաքինվելուն, այլ ինչ-որ բան կորցնելուն)։

ոչ թե выздоровления, այլ желаем скорейшего выздоровления всем пострадавшим։

Ավելի ուշ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը խմբագրվեց, սակայն, խմբագրված տարբերակը նույնպես զերծ չէր սխալներից, սակայն դրանց թիվն ավելի քիչ էր․

Шокированы ужасающими новостями о бесчеловечном теракте в Москве, который мы решительно осуждаем. Выражаем глубокие соболезнования семьям погибших невинных людей и желаем скорейшего выздоровления всем пострадавшим․

Այս տարբերակում նույնպես
шокированы եզրույթի փոխարեն առավել ճիշտ կլիներ կիրառել потрясены եզրույթը, որը ինչ-որ համատեքստում հնարավոր կլիներ ընդունել։

Հավանաբար Փաշինյանի քաղաքական թիմի անդամները կպնդեն, որ նման խայտառակ սխալներով հայտարարության տարածումը պայմանավորված է ոչ թե ԱԳՆ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմով, այլ այն հանգամանքով, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օրերին։ Սակայն, բոլոր դեպքերում ողջունելի կլիներ, եթե ԱԳՆ-ում գոնե 1 հերթապահ աշխատակից լիներ, ով թեկուզ ոչ աշխատանքային օրերին կկարողանար ռուսերեն 2 նախադասությունից բաղկացած հայտարարությունն առանց սխալների ձևակերպեր։

Նման վրիպակներն անդրադառնում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլև Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի վրա, որը գործող կառավարության գործունեության հետևանքով շարունակաբար գահավիժում է։


Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան