Մամուլ 2 տարի առաջ - 07:48 21-03-2024

ՔՊ-ական դառնալը կարծես թե չի փրկում Անահիտ Ավանեսյանին․ Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում անհարմար դրության մեջ է դրել նախարարին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Անահիտ Ավանեսյանին կարծես թե չի փրկում ՔՊ-ական դառնալն ու կուսակցական ժողովներին ակտիվ մասնակցությունը։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակային կերպով անհարման դրության մեջ դրեց Անահիտ Ավանեսյանին՝ հարց ուղղելով նախարարության ենթակայության տակ գտնվող բուժկենտրոններում բժիշկների աշխատաժամանակի մասին, որ նրանք 32 ժամ են աշխատում։ Ու թեեւ Ավանեսյանը կոչ արեց պատգամավորին կոնկրետ դեպքեր ներկայացնել, որպեսզի քննեն ու հասկանան կատարվածը, Ալեքսանյանը դրանից հետո էլ նախարարին «հանգիստ չտվեց», ընդհակառակը՝ կսմիթով ասաց, որ ինքը «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն հարցում է ուղարկել, եւ որ պատասխանի մի մասը չի ստացել, քանի որ համարել են առեւտրային գաղտնիք։

Ալեքսանյանի այս պահվածքը, թերեւս, պատահական չէ. որոշ ժամանակ առաջ էլ նա նույն կերպ Ավանեսյանին հարցուպատասխանի ժամանակ անհարմար դրության մեջ էր դրել. թե ինչ են նշանակում Ավանեսյանի դեմ ՔՊ փոխնախագահի պարբերական բնույթ ստացող արշավանքները, մնում է միայն ենթադրել։ Մանավանդ, որ մասնագիտությամբ իրավաբան առողջապահության նախարարը ձախողել է ոլորտը. ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ էլ հստակ չկարողացավ իրավական հարցերի վերաբերյալ պատասխան տալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
23:26 Սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Ժաննա Ալեքսանյան
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի