Սրանք էն հարցերն են, որոնց սխալ մոտեցման դեպքում վրա է հասնելու Աստծո դատաստանը․ Թադևոս Ավետիսյան
copy image url

Սրանք էն հարցերն են, որոնց սխալ մոտեցման դեպքում վրա է հասնելու Աստծո դատաստանը․ Թադևոս Ավետիսյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:45 19-03-2024
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրներին։

«Նախ, անթույլատրելի է հատկապես իշխող քաղաքական ուժի կողմից սոցիալական և հանրային կյանքում առկա այլ խնդիրների հակադրությունը՝ ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների։ Չի կարելի նման բան անել, սա այնտեղը չէ, որտեղ սեւեր, սպիտակներ կամ տարանջատումներ պիտի արվեն։ Ականջներիդ օղ արեք, չի կարելի, և սա իրական կարմիր գիծ է»,- ասաց նա։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ շաբաթ-կիրակի օրերին այցելել էր Մարտունու և Արտաշատի տարածաշրջաններ, այդ բնակավայրերում բնակություն հաստատած արցախցիները պարզ հարցեր են բարձրաձայնում։
Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի