Ուղիղ եթեր
Լաստանավային կապը կնվազեցներ կախվածությունը Լարսից, սակայն ՀՀ-ն չկարողացավ դա կազմակերպել
copy image url

Լաստանավային կապը կնվազեցներ կախվածությունը Լարսից, սակայն ՀՀ-ն չկարողացավ դա կազմակերպել

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 16:00 19-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Վերին Լարսի անցակետը հերթական անգամ փակվել է։ Անցակետի փակման պատճառով ռուսական ու վրացական կողմերում շուրջ 600 հայկական բեռնատար է մնացել

Ռազմավարական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով, սակայն որոշ փորձագետներ պնդում են, որ ռուսական կողմը այն փակում է նաև քաղաքական դրդապատճառներով։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ընդգծեց, որ այս պահին քննարկվում է միայն այն տարբերակը, որ Լարսի անցակետը փակ է եղանակային անբարենպաստ պայմանների պաճառով։ Տնտեսագետը հիշեցնում է՝ ՀՀ-ն Վերին Լարսում ունի մաքսային կցորդ, ով պատասխանատու է բոլոր հարցերով, և ինքը պետք է ներկայացնի տեղեկատվությունը, թե արդյոք եղանակային պայմաններից զատ այս պահի դրությամբ այլ խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ։

Պարսյանը նշեց, որ այս պահին կարծես թե այլ անցակետի փակման վերաբերյալ այլ տեղեկատվություն չկա։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Վերին Լարսի անցակետը միայն հայկական բեռնատարների համար չէ, որ փակված է, այն փակ է նաև վրացիների և ռուսների համար, ուստի քաղաքական շարժառիթը քիչ հավանական է։

«Այո՛, պարբերաբար մենք այդ անցակետում խնդիրներ ենք ունենում, քանի որ դեռևս կահավորված ու պատրաստ չէ նոր երթուղին, որը թույլ կտա առկա խոչընդոտները շրջանցել։ Այդ ուղղությամբ թունելներով նոր ճանապարհ կառուցելու ուղղությամբ Վրաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկում է, սակայն հստակ ժամկետներ չկան, թե երբ կվերջացնեն»,- ասաց նա՝ վերահաստատելով, որ անցակետի փակ լինելու այլ պատճառների մասին չի նշվում։

Սուրեն Պարսյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ միանշանակ է, որ Վերին Լարսի անցակետի փակ լինելն էական հետևանքներ է թողնում Հայաստանի տնտեսության վրա։ Նրա խոսքով՝ հենց այդ անցակետով է գալիս Ռուսաստանից տեղափոխվող բեռների մոտավորապես 70%-ը, և մի շարք ապրանքների դեպքում անցակետի փակ լինելն անմիջապես զգացվում է.

«Օրինակ հեղուկ գազի դեպքում, երբ անցակետը փակ է լինում, մեզ մոտ միանգամից գների որոշակի աճ է արձանագրվում՝ պայմանավորված բացասական սպասումներով և այլն։ Այս պահին հեղուկ վառելիքի գինը ցածր է, բայց եթե այս վիճակը ևս մի քանի օր, կամ օրինակ 1 շաբաթ տևի, կարող է նաև այդ շուկայի վրա»։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանը՝ Վերին Լարսի խնդիրը հիմովին լուծելու համար՝ մեր զրուցակիցն ափսոսանքով նշեց, որ վերջին 5-6 տարում Հայաստանի կառավարությունը նույն բանի մասին է խոսում, սակայն համապատասխան քայլեր այդ ուղղությամբ չի ձեռնարկում։ Ըստ նրա՝ խոսքը լաստանավային բեռնափոխադրումների մասին է, սակայն առ այսօր կառավարությունը դա չի կարողացել կազմակերպել՝ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։

Սուրեն Պարսյանը վստահ է, որ ժամանակավոր լաստանավային հաղորդակցության գործարկումը կարող էր նվազեցնել, կամ մեղվել Լարսի անցակետի փակման հետևանքները։ Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պահին այդ խնդիրն ի վիճակի չէ լուծել։

Տնտեսագետը հավելեց, որ այս ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը բավարար չեն։ «Քայլերը բավարար չեն, որովհետև մենք այդ խնդիրն ունենք, բայց խնդրի լուծումն առ այս պահը տրված չէ, ու այդ ուղղությամբ կարծես քայլեր չեն ձեռնարկվում։ Մի պահ քննարկվեց, խոսվեց, բայց ամեն ինչ դադարեցվեց»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել