Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:38 19-03-2024

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրին շրջանառություն՝ երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

2024 թվականի մարտի 13-ին, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և բերման են ենթարկվել՝ 31-ամյա տղամարդ ու 28-ամյա մի կին։

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 տարբեր փաթեթներում առանձնացված, ընդհանուր 10,14 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված և գաղտնի փականով դանակ, իսկ 28-ամյա կնոջ մոտ՝ նույնպիսի կպչուն ժապավեններով թվով 114 և 193 հատ զիպ փականով փաթեթներ՝ լցված ընդհանուր 274․33 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով։ Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև թմրամիջոցի մանրացման համար նախատեսված աղացներ, էլեկտրական գրամային կշեռք, թմրամիջոցի հետքերով տոպրակներ, կպչուն ժապավեններ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել է, որ Ալավերդի քաղաքի և Ալաշկերտ համայնքի հիշյալ բնակիչները թմրամիջոցը ձեռք են բերել խմբի կազմում նախնական համաձայնությամբ՝ հետագա իրացման նպատակով։ Մասնավորապես, քննությամբ ստացված նախնական տվյալներով՝ վերջիններս «Տելեգրամ» հավելվածում գործող թմրանյութերի իրացման առցանց խանութ-հարթակի միջոցով Երևան քաղաքի վարչական տարբեր շրջաններից թմրամիջոցը ձեռք բերելուց հետո, այն տեղափոխել են իրենց բնակության վայրեր, կշռել, փաթեթավորել, ապա փաթեթները տեղադրել տարբեր հասցեներում, լուսանկարել փաթեթը ու տեղանքի մասին տվյալների հետ ուղարկել «Տելեգրամ» էջի օգտատիրոջը՝ թմրանյութը վաճառելու համար։

Ըստ ստացված նախնական տվյալների, յուրաքանչյուր փաթեթի համար կրիպտոարժույթի միջոցով հիշյալ անձանց փոխանցվել է 1,5 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև հավելավճար՝ թմրանյութը իրենց բնակարանում պահելու համար։

Խուզարկությամբ հայտնաբերված զանգվածներից վերցված նմուշների փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք «Մեթանֆետամին» տեսակի թմրամիջոց են։

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 31-ամյա տղամարդու և 28-ամյա կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու նպատակով, որը բավարարվել է։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքերն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ