Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:00 16-03-2024

Ադրբեջանը համարվո՞ւմ է միջազգային դերակատար․ Աղազարյանը չգիտի

Երեկ՝ մարտի 15-ին, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ Կառավարության ծրագրի 2021-2026 թվականների կատարման ընթացքի և 2023 թվականի արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ, ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ կան միջազգային դերակատարներ, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ․

«Հայաստանին ուղղված հսկա, ես կասեի՝ նույնիսկ էկզիստենցիալ սպառնալիքներ կան։ Կան միջազգային դերակատարներ, ովքեր շահագրգռված են, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ։ Կան դերակատարներ, որոնք հավակնություններ ունեն մեր երկրի ինքնիշխան տարածքների նկատմամբ»։

Oragir.News-ը հարց ուղղեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ պարզելու՝ որ միջազգային դերակատարների մասին է հայտարարել ՀՀ ԱԳ նախարարը, ինչին ի պատասխան՝ Աղազարյանը նախ հետադարձ հարցեր ուղղեց մեզ․ «Կներեք, իսկ պարոն Միրզոյանն այդ հարցին պարզաբանում չի՞ տվել։ Օրինակ՝ հիմա Ադրբեջանը համարվո՞ւմ է միջազգային դերակատար, թե՞ չէ»։

Պատգամավորը նաև հավելեց․ «Ես կարծում եմ՝ Ադրբեջանը այդ դերակատարներից մեկն է»։

Մեր հարցին՝ ինչո՞ւ Միրզոյանը չի խոսում կոնկրետ օրինակներով, Աղազարյանը հետևյալ պատասխանը տվեց․

«Երևի դա դիվանագիտական լեզվով է, ես չեմ կարող մեկնաբանել․ միգուցե դա այնպիսի հարց է, որը ամեն մեկը պիտի իր միջով անցկացնի, նոր՝ պատասխանը գտնի։ Հիմա ես չգիտեմ՝ Ադրբեջանը համարվո՞ւմ է միջազգային դերակատար, թե՞ չէ, բայց Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը չլինի։

Ամփոփիչ հարցին՝ ո՞րն է Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության գոյություն չունենալու շահագրգռվածությունը, Աղազարյանը պատասխանեց․

«Ուզում է տարածաշրջանում խաղաղություն հաստատել՝ հայ ժողովրդին քշելով այստեղից, կեսին էլ՝ կոտորելով»։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում