Մամուլ 2 տարի առաջ - 07:10 16-03-2024

Իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է. ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անելու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հաջորդ շաբաթ փակ նիստ կանեն:

Ինչպես հայտնել ենք, հաջորդ շաբաթ խորհրդարան են գնալու Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի մյուս անդամները:

Վարչապետն ու նախարարները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

ԱԺ նիստերից առաջ՝ երկուշաբթի օրը, ՔՊ խմբակցությունը փակ նիստ կանի:

Իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է. պատրաստվում են, որպեսզի պատշաճ դիմավորեն ու ճանապարհեն Փաշինյանին:

Ահա երկուշաբթի օրը եւս մեկ անգամ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն, որպեսզի, այսպես ասած, դերաբաշխում անեն ու նախապես որոշեն, թե որ պատգամավորը ինչ հարց պետք է ուղղի Փաշինյանին, ինչ ելույթ պետք է ունենա, ինչպես նաեւ խմբակցության ղեկավարների կողմից համապատասխան ցուցումներ ստանան:

Բանն այն է, որ ամեն անգամ Փաշինյանի՝ խորհրդարան գնալը իշխանական պատգամավորների մոտ իրարանցում է առաջացնում. եթե, օրինակ, սովորական նիստերի ժամանակ նրանց մեծ մասը գալիս, գրանցում ու դուրս է գալիս նիստերից, ապա Փաշինյանի գալու դեպքում միայն ու միայն ընդմիջումների ժամանակ է թույլատրվում դուրս գալ դալիճից:

Իսկ նիստի ժամանակ Փաշինյանին կարելի է ուղղել միայն նախապես մշակված ու սերտած հարցեր, որոնք նախապես բաժանվում են պատգամավորներին, եւ որոնց արդեն պատրաստ է Փաշինյանը:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ