Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:14 15-03-2024

Նրանք զբաղվում էին ոչ թե քաղաքականությամբ, այլ քաղաքով․ Թիֆլիսի հայ քաղաքապետների պատմությունը

Oragir.News-ի՝ Թբիլիսիի թղթակիցը Թբիլիսի քաղաքի պատմության մասին զրուցել է Աիդա Բաբաջանովի հետ։

Հարցին, թե ինչպիսին է եղել քաղաքի բնակչության էթնիկ կազմը, Բաբաջանովը նկատեց, որ ի սկզբանե քաղաքի բնակչությանը ոչ թե տարանջատել են ըստ ազգային պատկանելության, այլ ըստ հավատի։

«19-րդ դարի վերջին ձեռագրերում երևում է, որ 25-30 տոկոսը կազմել են սլավոնական ազգերի ներկայացուցիչներ, 30-40 տոկոսը՝ հայեր, 30 տոկոսը՝ վրացիներ, 10 տոկոսը՝ մուսուլմաններ և այլն։ Ահա սա է բազմազգությունը։ Նրանք բոլորը ոչ միայն միասին ապրում էին քաղաքում, այլև նրանց հարաբերությունները շատ լավ էին։ Նրանք ունեին իրենց տաճարները և այլն»,- ասաց Բաբաջանովը։

Հարցին, թե ճի՞շտ է, որ 2700 տներից շուրջ 2000-ը պատկանել են հայերին, մեր զրուցակիցը նշեց, որ ավելի վաղ եղել է այդպիսի պատկեր, քանի որ հայերն զբաղվում էին առևտրով․ պատահական չէ, որ դեպի քաղաքի կենտրոն գնացող փողոցը կոչվել է Հայկական շուկա։ Ուստի և քաղաքի ամենահետաքրքիր կառույցները կազմում են քարվանսարաները։

«Շատերը զարմանում են, որ քաղաքում ապակիներ չեն եղել։ Ապակին հայտնվել է 19-րդ դարավերջին, երբ սկսել են այն արտադրել։ Ապակիներով տներ գոյություն չեն ունեցել առհասարակ։ Ապակին հայտնվել է երկաթուղու կառուցումից հետո»,- պատմեց Բաբաջանովը։

Նկատեց՝ Թիֆլիսը եղել է ամբողջ Կովկասի կենտրոնը։

Oragir.News-ի հարցին ի պատասխան՝ Աիդա Բաբաջանովը հաստատեց, որ գրեթե ամբողջ 19-րդ դարի ընթացքում Թիֆլիսի քաղաքապետները հայեր են եղել։ Նա առանձնացրեց Բեհբութովներին, որոնք մի քանի տասնամյակ ղեկավարել են քաղաքը, ունեցել են հողեր, նրանցն է եղել նաև Խոջիվանքը։

«Քաղաքապետները պետք է լինեին մարդիկ, որոնք ունեին կառավարման հմտություններ, կայացած էին, և որպես կանոն՝ դրանք հենց հայերն էին․․․․ Քաղաքում նրանք սիրված էին։ Նրանք իրենց գումարները ևս ծախսում էին քաղաքի վրա։․․․․ Նրանք զբաղվում էին ոչ թե քաղաքանությամբ, այլ քաղաքով»,-ասաց Բաբաջանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը