Ներքին 2 տարի առաջ - 12:07 14-03-2024

Քննարկվել են էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացումն ապահովող ռազմավարություններին առնչվող հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացումն ապահովող ռազմավարություններին, դրանցից բխող ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականության և կարգավորման գործառույթների փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են կազմակերպել պարբերական հանդիպումներ, ձևավորել երկկողմ մասնագիտական աշխատանքային խմբեր, իրականացնել ոլորտի զարգացման շարունակականությանը նպաստող անհրաժեշտ քայլեր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը