Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:06 12-03-2024

Փաշինյանի ամեն 2-րդ բառը սուտ է, ասուլիսը չենք նայել. հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել և 3 ժամից ավելի պատասխանում էր լրագրողների հարցերին։

Փաշինյանն անդրադարձել է բազմաթիվ թեմաների՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, խաղաղության օրակարգ, «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերում ինչպես նաև խոսել է հնարավոր պատերազմի մասին։

Որոշ ֆեյսբուքյան օգտատերեր գրում էին, որ Փաշինյանի ասուլիսին չեն հետևում, քանի որ չեն հավատում նրան։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում՝ անցորդներից հետաքրքրվելով, թե հետևել են արդյոք Նիկոլ Փաշինյանի ասուլիսին։

Մի տղամարդ այսպես արտահայտեց իր կարծիքը․ «Փաշինյանի ամեն 2-րդ բառը սուտ է, ասուլիսը չենք նայել»։

Մանրամասները՝ տեսանյութում։