Արտաքին 2 տարի առաջ - 18:38 11-03-2024

Թուրքիան զենքի արտահանմամբ աշխարհում 11-րդ տեղում է

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտն ուսումնասիրություն է անցկացրել, որտեղ համեմատություններ են անցկացվել աշխարհում զենքի վաճառքի 2019-ին նախորդ 5 տարների և 2019-ին հաջորդող 5 տարիների միջև։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ հրապարակված զեկույցի՝ զենքի համաշխարհային առևտուրը նվազել է 3․3%-ով , իսկ վերջին 10 տարում Եվրոպա զենքի ներկրումը կրկնապատվել է։

Նշվում է, որ Ռուսաստանից զենքի արտահանումը կտրուկ նվազել է, իսկ ԱՄՆ-ինը և Ֆրանսիայինը՝ աճել։ Զենք արտահանող երկրների ցանկանում առաջին տեղում ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Ֆրանսիան, ՌԴ, Իտալիան, Հարավային Կորեան, Չինաստանը, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը։ Առաջին տասնյակը եզրափակում է Իսպանիան, իսկ 11-րդ տեղում Թուրքիան է, որը վերջին 5 տարվա համեմատությամբ զենքի վաճառքն ավելացրել է 106%-ով։

Նշվում է, որ Թուրքիան իր սպառազինության 15%-ն արտահանում է Արաբական Միացյալ Էմիրություններ, 13%-ը Կատար, իսկ 11%-ը Պակիստան։

Զեկույցում նաև նշվում է, որ Հնդկաստանը համարվում է զենքի խոշորագույն ներկրողն աշխարհում, իսկ Թուրքիան զբաղեցնում է 17-րդ տեղը ու հիմնականում զենք է գնում Իսպանիայից, Իտալիայից և ՌԴ-ից։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները