Երևան +15°
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 15:45 30-06-2023

Ներկայումս աշխարհում միջուկային զենքի կիրառման վտանգն իրական է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ներկայումս աշխարհում միջուկային զենքի կիրառման վտանգն իրական է։

Ինչպես փոխանցում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը, այս մասին Ղարիբաշվիլին ասել է Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։

Ղարիբաշվիլին շեշտել է, որ նման իրավիճակում իր կառավարության հիմնական խնդիրը հենց Վրաստանը փրկելն է։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմը մարտահրավեր է ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար։

«Մենք պետք է աշխատենք շատ բարդ իրավիճակում։ Մենք հետևում ենք կանոնների վրա հիմնված միջազգային կարգի փոփոխությանը, և իրականում միջուկային զենքի կիրառման վտանգը իրական է։ Ստեղծված իրավիճակում կառավարության գերխնդիրն է փրկել երկիրը, պաշտպանել ժողովրդի շահերը և, որ ամենակարևորն է, պահպանել տնտեսական հզոր զարգացումը»,- ասել է նա։