Երևան +19°
copy image url
Արտաքին Միտք 1 ամիս առաջ - 22:00 08-03-2024

Քողարկել ադրբեջանական վանդալիզմը. Ալիևը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է պատվիրակություն գործուղել ՀՀ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Քանի դեռ Հայաստանը անվերապահորեն կատարում է Ադրբեջանի ներկայացրած բոլոր պահանջները, այդ երկիրը ոչ միայն խաղաղության պայմանագիր չի ստորագրում, այլ նորանոր պահանջներ է առաջ քաշում։ Նման պահանջները Բաքվի համար պարզապես հարմար պատրվակ են՝ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունները լեգիտիմացնելու համար, քանի որ վերջինս ապացուցել է, որ մտադիր չէ բավարարվել Արցախի ամբողջական բռնազավթմամբ։

Այսօր Բաքվում անցկացվող «Բազմազանության պաշտպանություն. իսլամաֆոբիայի դեմ պայքար 2024 թվականին» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, թե, իբր «Ադրբեջանը նույնպես իսլամաֆոբիայից տառապող երկիր է»։ Նա նշել է, որ ադրբեջանական տարածաքների այսպես կոչված «օկուպացիայի ամենածանր հետևանքներից մեկը երկրի մշակութային ժառանգության, այդ թվում կրոնական հուշարձանների ոչնչացումն է եղել»։

«Թեև, ըստ նախնական հետաքննության, կան օկուպացիայի ժամանակ 65 մզկիթների ամբողջական ավերման ապացույցներ, սակայն այդ թիվը, ցավոք, աստիճանաբար աճում է, և ի հայտ են գալիս իսլամական ժառանգության դեմ հայկական վանդալիզմի բազմաթիվ նորօրինակներ»,- հայտարարել է Ալիևը։

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Ադրբեջանը չի սահմանափակվում միայն Արցախի տարածքով։ Ալիևն իր ուղերձում նաև հայտնել է, որ Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսիզի վերջինս տեխնիկական պատվիրակություն ուղարկի Հայաստան՝
«գնահատելու ադրբեջանական մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնքտարիներ շարունակ ոչնչացվել են»։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը կենաց մահու պայքար է մղում իր վերահսկողության տակգտնվող տարածքների հայկական մշակութային ժառանգության դեմ՝ փորձելով ամբողջովին վերացնել հայկական հետքն այնտեղից։ Ասվածը վկայում է 2005 թվականին Ջուղայի հայկական ինքնատիպ խաչքարերի ոչնչացումը, 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված տարածքներում բազմաթիվ խաչքարերի ու եկեղեցիների պղծումն ու հիմնահատակ ավերում և այլն։

Արցախի տարածքում գտնվող առավել հայտնի եկեղեցիների ու վանական համալիրները, որոնք թշնամին չի կարող ոչնչացնել, դրանք փորձում է ներկայացնել ալբանական, ուդիական, ինչպես նաև ռուսական՝ միջազգային հանրությանը փորձելով ապացուցել, թե հայերը յուրացրել են այլ ժողովուրդների մշակութային և կրոնական ժառանգությունը։ Առավել ծանր վիճակում են գտնվում հատկապես այն կոթողները, որոնք ավելի քիչ հայտնի են, և ադրբեջանական կողմը հնարավորություն ունի դրանք հիմնահատակ ոչնչացել։

Չնայած Արցախյան 44-օրյա պատերազմից, ինչպես նաև Արցախի բռնազավթումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմիցս Արցախ պատվիրակություն գործուղելու պատրաստակամություն է հայտնել, այնուամենայնիվ Ադրբեջանի իշխանություններն առ այսօր թույլ չեն տալիս այդպատվիրակության մուտքն Արցախի տարածք։ Թեև Ադրբեջանում պնդում են, թե կառույցը 30 տարի շարունակ, երբ Արցախն այսպես կոչված «օկուպացված էր», ոչ մի անգամ պատվիրակություն չի գործուղել այնտեղ, սակայն այս արգելքն իրականում պայմանավորված է Ադրբեջանում առկա այն մտավախություննեով, որ կազմակերպություն կարող էարձանագրել և միջազգային հնչեղություն տալ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզին։

Նկատենք, որ պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել Բաքվի վարչակազմի ղեկավարի այս հայտարարությունները։ Միևնույն ժամանակ սա չափազանց վտանգավոր նախաձեռնություն է, քանի որ սրանով Ալիևը ոչ միայն փորձում է Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցը մեկ նժարի վրա դնել Հայաստանում գոյություն չունեցող ադրբեջանական մշակութային ժառանգության հետ, այլ նաև միջամտել ՀՀ-ի ներքին գործերին։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները և մեր երկրի ողջ դիվանագիտական կորպուսը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը՝ Ալիևի պահանջին հակազդելու և դրա իրագործումն ամեն գնով կանխելու համար։

Հակառակ պարագայում եթե Ադրբեջանի ղեկավարությանը հաջողվի Հայաստան ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակություն գործուղել, ապա դրան հետևելու են թշնամու նոր պահանջները, որոնք կարող են լինել ադրբեջանական ենթադրյալ մշակութային ժառանգության կարգավիճակ տրամադրելու, կամ դրանք ոչնչեցնելու համար ՀՀ-ից փոխհատուցում պահանջելու տեսքով։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։