Ներքին 2 տարի առաջ - 14:00 06-03-2024

Ուսանողներին կալանքի տակ պահելը ազատության իրավունքի խախտում է. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ իշխանությունները խախտել են սեպտեմբերյան ցույցերին մասնակցած ուսանողների կրթության իրավունքը, նրանց ամիսներով պահելով կալանքի տակ։

Oragir.News-ը զրուցեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ, ում կարծիքով՝ կալանքի տակ պահելն առաջին հերթին ազատության իրավունքի խախտում է, հետո նոր միայն կրթության։

«Խնդիրն ազատության իրավունքն է, որից բխում են կրթության իրավունքների սահմանափակումները։ Սա դասական քաղաքական հետապնդում է, որի նպատակը եղել է կրթական որոշակի գործընթացներից հետ պահելը, դուրս թողնելը և այլն»։

Հարցին՝ արդյո՞ք կրթական հաստատությունների կողմից կձեռնարկվեն քայլեր, որպեսզի կալանավորված ուսանողները զերծ մնան կրթական մի շարք խոչնդոտներից՝ Ռուբեն Մելիքյանը պատաասխանեց.

«Կրթական համակարգը ամբողջությամբ գտնվում է իշխող քաղաքական ուժի վերահսկողության ներքո։ Այն աստիճան բացահայտ է դա, որ անգամ Freedom House-ի վերջերս հրապարակված զեկույցում առաջին անգամ շատ կոշտ գնահատականներ են հնչեցվել բուհական համակարգի հասցեին։ Այն ամբողջությամբ ՔՊ-ի վերահսկողության ներքո է։ Անգամ հաղթող թեկնածուն, եթե ՔՊ-ի հետ ուղիղ կապ չի ունենում, ապա շատ արագ դուրս է մնում գործընթացներից։ Օրինակ՝ Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցածը։ Ես կասկածում եմ, որ ՔՊ-ական բուհերն ի վիճակի են որևէ գործողություն ձեռնարկել քաղաքական պատճառներով բանտարկված կամ հակաիշխանական ցույցերին ակտիվ մասնակցած ուսանողների օգտին։ Այս պայմաններում դա մեղմ ասաց քիչ հավանական է, իսկ իրականում՝ անհավանական»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը