Միտք 2 տարի առաջ - 09:34 06-03-2024

ԱԽ քարտուղարի կողմից ՌԴ-ի հասցեին վերջերս հնչեցրած մեղադրանքը մտահոգիչ իրավիճակ է ստեղծում

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայ-ռուսական հարաբերությունների սրման և ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին վերջերս ուշագրավ հայտարարություն հնչեցրեց ԱԽ քարտուղարը, որը չնկատվեց կամ լայն քննարկումների առարկա չդարձավ:

Վերջինս անդրադառնալով ՌԴ-ից սպառազինության մատակարարումների խնդիրներին նշեց, որ «ՌԴ-ից մեզ ասել են, որ ձեզ զենք չենք մատակարարում, որպեսզի ձեր դիրքորոշումը չկոշտանա»:

Արմեն Գրիգորյանը հրաժարվել է ասել թե կոնկրետ ո՞ր ռուս պաշտոնյան է նման բան ասել, սակայն նրա հարցազրույցից 4-5 օր է անցել ու ՌԴ-ից պարզաբանում չի եղել:

Այս հայտարարությունն ուշադրության է արժանի այն տեսանկյունից, որ մինչև այս պահը, ՌԴ-ից զենքի մատակարարման խնդիրների համատեքստում, նման պատճառ չէր ներկայացվել և որքան էլ այս հայտարարությունը դիտարկվի հակառուսական տրամադրությունների համատեքստում, այնուամենայնիվ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից չափազանց ծանր մեղադրանք է հնչել, որը Մոսկվան չի պարզաբանել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ տարբեր պաշտոնյաներ ուղղակի և անուղղակի արձագանքում են ՀՀ-ից հնչող հայտարարություններին, այդ թվում` ԱԽ քարտուղարի, չպարզաբանված այս մեղադրանքը բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծում»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին