copy image url
Միտք Ներքին 2 ամիս առաջ - 09:00 05-03-2024

Արցախում վանդալիզմի գործում ռուսները հանցակից են

Եթե լուսավոր մի օր ՀՀ-ն միայնակ կամ դաշնակիցների օգությամբ փորձի ազատագրել Արցախը, ապա բախվելու է նաև ռուսների հետ, քանի որ ՌԴ-ն դարձել է Ադրբեջանի դաշնակիցն ու անվտանգային երաշխավորը։ Մոսկվան ու Բաքուն լրջորեն վախենում են, որ հայերը անտարբեր չեն մնա Արցախի կանչին և մի օր կրկին կազատագրեն մեր հայրենիքի անբաժան մասը։ Այդ վախից դրդված Ադրբեջանն ավիրում է Արցախի խորհրդանշական շենքերը, մշակութային հուշարձանները, փորձում է ջնջել այն ամենը, ինչը հիշեցնում է Արցախի հայկական լինելու մասին։ Օրերս հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը։ Դրանից առաջ քանդել էին Արցախի Ազատամարտիկների միության շենքը, Շառլ Ազնավուրի հուշարձանները, հայ մշակույթի գործիչների արձանները, և այլն։ Նախատեսում են քանդել նաև «Պապիկ-տատիկ» հուշարձանը։ Հարցն այն է, թե ՀՀ-ն գործնականում ի՞նչ կանի այս վանդալիզմը կանխելու ուղղությամբ։

Հանրության շրջանում հարց է շրջանառվում, թե Արցախում ռուս խաղաղապահները կարո՞ղ են կանխել հայկական մշակութային հուշարձանների, խորհրդանշական շենքերի քանդումը։ Ի վերջո՝ Արցախի հողի վրա կանգնած ռուսները հայանպաստ ինչ-որ բան կարո՞ղ են անել։

Ացախում տեղակայված, այսպես կոչված՝ ռուս խաղաղապահները Արցախ էին եկել արցախցիների անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու առաքելությամբ՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ 2020-ի պարտությունից հետո ՔՊ-ական իշխանությունը հայտարարում էր, թե Լաչինի միջանցքը և Արցախի այն տարածքը, որը ադրբեջանական ուղղակի տիրապետության տակ չէր անցել 44-օրյա պատերազմի արդյունքում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է։ Սակայն ռուսները չէին կատարում իրենց պարտականությունները, թույլ էին տալիս հայաթափել հայկական բնակավայրերը։ Հետագայում Մոսկվան հայտարարեց, թե ռուս խաղաղապահների մնալու և գործառույթների հարցերը քննարկում է միայն Ադրբեջանի հետ, առանց ՀՀ-ի։ Հետևաբար՝ ՀՀ-ն չի կարող որևէ բան պահանջել ռուս խաղաղապահներից։

Անուղղելի ռուսասերները կարող են կրկին թյուրիմացաբար կարծել, որ եթե ՀՀ իշխանությունը նամակ գրի Մոսկվա, զանգի Պուտինին ու խնդրի, ապա վերջինս կարող է կանխել Արցախում մշակութային վանդալիզմը։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, 2021-ի մայիսին, սեպտեմբերին, 2022-ին ու 2023-ին Արցախի շրջափակման ժամանակ ՀՀ-ն բազմիցս դիմել է, սակայն Մոսկվան միշտ մերժել է Երևանին և աջակցել Բաքվին։ Հետևաբար՝ ռուսները, որոնք այդքան մեծ ջանք են թափել Արցախը զավթելու և հայաթափելու հարցում, կմերժեն Երևանի ցանկացած դիմում ու չեն միջամտի Արցախի ադրբեջանացման ընթացքին։

Անցնող տարիներին արցախցիների աչքերը բացվել են։ Մարդիկ համոզվել են, որ ռուս զինվորները հայերին պաշտպանելու համար չեն եկել Արցախ, ոչ էլ Արցախի հայկականության մասին վկայող շենքերն ու հուշարձանները պահպանելու։ Հակառակը՝ ռուսներն եկել են Արցախ, որ նպաստեն Արցախի ամբողջական զավթմանը, պաշտպանեն Արցախի ադրբեջանացումը։ Արցախցիները լավ են հիշում, թե ով էր Արցախի իշխանություններին կապիտուլյացիոն վերջնագրեր ներկայացնում։ Բոլորը գիտեն, որ ՌԴ-ն հանցակից է Արցախի զավթման ու հայաթափման մեջ։ Հանցակից է նաև շենքերի և հուշարձանների քանդման հարցում, քանի որ վանդալիզմը զավթման ու հայազրկման մի արար է, որով փորձում են Արցախի հայկականության ապացույցները ջնջել։

Ռուսների ադրբեջանամետ դիրքորոշումը, սակայն, չի նշանակում, թե ՀՀ-ն ոչինչ չի կարող անել Արցախում վանդալիզմը կանխելու ուղղությամբ։ Օրինակ՝ կարող է հայ-ադրբեջանական բանակցություններում բարձրացնել հարցն ու դարձնել նախապայման։ Կարող է նաև դիմել ՄԱԿ, միջազգային ատյաններ։ Ավելի հեռուն գնալով, կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում ընդունել, դուրս հրավիրել ռուսական զորքերը, հանրակրթական դպրոցներում կրճատել ռուսերենի դասաժամերը, ՀՀ տարածքում ապամոնտաժել ռուս գործիչների արձաններն ու անվանափոխել ռուսական տեղանուններն ու փողոցները և այլն։ Հակահարվածի տարբերակները բազմազան են։ Հարցն այն է, թե ՀՀ իշխանությունը խիզախություն ունի՞ համարժեք արձագանքելու ռուս-ադրբեջանական վանդալիզմին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել