Մամուլ 2 տարի առաջ - 08:03 02-03-2024

Երբ է նախատեսվում հանրաքվեն. Փաշինյանը հանդիպել է խորհրդի անդամներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ խորհրդի անդամները նախօրեին հանդիպել են վարչապետի հետ՝ քննարկելու նոր սահմանադրությունը գրելու հարցը։ Գրել էինք, որ խորհրդում եւ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չեն ուզում Ադրբեջանի կողմից թելադրված սահմանադրություն գրելու խարանը կրել, նրանք վերջին նիստին բուռն քննարկել են այդ հարցը: Իհարկե, այլ երանգ են տվել, թե իրենք չեն կարող նոր սահմանադրություն գրել` չունեն նման մանդատ, իրենք փոփոխություններ մշակելու համար են ձեւավորվել:

Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, որ որեւէ խնդիր չի տեսնում այդտեղ, որ նոր սահմանադրությունը պետք է գրի գործող խորհուրդը, ինչը կանխատեսելի էր, քանի որ նոր մրցույթ, նոր կազմ ձեւավորելը փորձություն կարող է դառնալ, եւ այդ գործը ստանձնելու պատրաստ մարդիկ էլ շատ չեն։ Ուշագրավ է, սակայն, որ Փաշինյանը որեւէ հստակ բան չի ասել, թե երբ է նախատեսվում սահմանադրական հանրաքվեն, ինչ ժամկետում պետք է գրվի մայր օրենքը եւ այլն: Խիստ անորոշ եւ ոչ կառուցողական քննարկում է եղել, որի մասին անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։

Նշենք նաեւ, որ խորհրդի կազմում են անկախ մարմինների ներկայացուցիչներ` ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ, որոնք իրավունք չունեն քաղաքական խնդիրների լուծմանը մասնակցել: Մնալո՞ւ են արդյոք նրանք խորհրդում, չհաջողվեց պարզել` ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն ասաց․ Հայաստանում չէ, չի մասնակցել հանդիպմանը, անտեղյակ է։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի