Խոպանի հարկը և Նիկոլ Փաշինյանի հիշողության կորուստը. Եկեք հետ տանք

Ներքին Եկեք հետ տանք 1 տարի առաջ - 21:00 01-03-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է «խոպանչիներին» հարկելու նախագիծը, որը հասարակության, ավելի ճիշտ հազարավոր արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների շրջանում լուրջ դժգոհություններ է առաջացրել։ Օրերս Գեղարքունիքի մարզի բնկիչները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը՝ բողոքելով, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին Հայաստանում հարկային պարտավորությունների մասով ծանուցումներ են եկել, ինչից հետո վերջիններս բողոքի ակցիա իրականացրեցին, իսկ իշխանությունները կարծես առժամանակ հրաժարվեցին այս մտադրությունից։

Թեմային փետրվարի 23-ի կառավարության նիստում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ աարտագնա աշխատանքի մեկնողները Հայաստանում նույնպես պետք է հարկ վճարեն։ Նրա համոզմամբ՝ արտագնա աշխատանքի մեկնողները պետք է հարկեր վճարեն, որպեսզի Հայաստանում ճանապարհներ կառուցվեն, վերջիններս արտագնա աշխատանքի մեկնելիս օգտվեն այդ ճանապարհներից, իսկ եթե չեն ցանկանում, ապա պետք է իրենց համար ճանապարհ կառուցեն, քանի որ հարկ վճարող քաղաքացիները կարող է դեմ լինեն, որ հիշյալ մարդիկ օգտվեն իրենց հարկերով կառուցվող ճանապարհներից։

«Որպեսզի ճանապարհը կառուցվի այն մարդկանց համար, ովքեր գնում հասնում են օդանավակայան ու այնտեղից մեկնում արտագնա աշխատանքի, ինչո՞ւ պիտի մեր հաշվին կառուցված ճանապարհով երթևեկեն։ Մենք չենք ուզում, որ նրանք մեր հաշվին կառուցված ճանապարհով երթևեկեն։ Թող գնան իրենց համար առանձին ճանապարհ կառուցեն ու երթևեկեն, որ մերը չմաշվի»,- հավելեց Փաշինյանը՝ նշելով, որ նրանց ընտանիքի անդամներն օգտվում են այդ ամենից։

Հատկանշական է, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հիշողության կորուստ է ունեցել։ Դեռևս 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ արտահերթ ընտրություններից առաջ լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ նա անդրադարձել էր թեմային՝ հերքելով, որ իր գլխավորած քաղաքական ուժը նման մտադրություն ունի։

«Չի կարող լինել այնպես, որ մարդը մի տեղ հարկվի, հետո գա Հայաստան նորից հարկվի, հետո գնա իր բնակավայր մի հատ էլ էտտեղ հարկվի, մի հատ էլ տնից դուրս գալուց հարկվի։ Նման համակարգ չկա Հայաստանում և չի կարող լինել»,- պնդեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ընդդիմության կողմից հնչեցվող մեղադրանքներին, որոնք հետագայում իրականություն դարձան։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:07 Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից
17:03 Այս պահին հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ․ մանրամասներ՝ Երևանում ավտոբուսի վթարից
12:16 Թուրքիայի նախագահի լիազորությունները փոխանցվել են Ջևդեթ Յըլմազին
19:22 Մի տխմար իմ մասին խոսելիս ասում է՝ «փնթի էգ», մյուսը՝ «տգետ հարճ». Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների մասին
23:28 «Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն ա. մեր շրջապատում ուրիշ ձև են արտահայտվում. Տիգրան Վարդանյան
18:08 Մխչյանի դպրոցի տնօրենն աշխատանքի չի բարեհաճում, ուսուցիչներն էլ հերքում են, որ թմրանյութ է բաժանվել
18:49 Դրամահավաքի մասին բարձրաձայնելուց հետո տնօրենը հրահանգել է նվաստացնել երեխայիս
22:07 Ամբողջ գյուղը խոսում է, որ թմրանյութ են բաժանել․ տեղներս չենք գտնում․ ինչ են պատմում Մխչյանում
12:25 Ամոթ է. հայերեն սովորեք, տիկին նախարար
12:38 Երկրաշարժ՝ Հայաստանում․ որ հատվածներում են այն զգացել