Մշակույթ 2 տարի առաջ - 20:36 01-03-2024

Հայ լեզվի, հայ խոսքի աշխատավորը․ այսօր Նար-Դոսի ծննդյան օրն է

«Ստեղծեց, բայց չվայելեց։ Տվեց, բայց չստացավ։ Երազեց և երազ էլ մնաց։ Ինչքա՜ն շատ մարդ է կյանքից գնում, կյանքին պարտական։ Եվ ինչքան քչերը, որոնց ինքը՝ կյանքն է մնում պարտ։ Այդպիսին էր և Նար-Դոսը»,- իր հուշերում գրում է Ռուբեն Զարյանը։

Այսօր արձակագիր Նար-Դոսի ծննդյան օրն է։

Գրական միջավայրում իր առաջին քայլերն սկսող Միքայել Հովհաննիսյանը Նար-Դոսն ընտրեց որպես գրական կեղծանուն։ Նարդոսը մեղրատու ծաղիկ է, որ աճում է նաև Անդրկովկասում:

Մի անգամ վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է: Տատի խորհրդով՝ բրդավաճառը նարդոսից պատրաստված հյութ է խմում և ապաքինվում: Դա զարմացնում է փոքրիկ Միքայելին, և նա սկսում է արտակարգ սեր տածել նարդոս ծաղկի հանդեպ: Հետագայում այդ ծաղկի անունը նա դարձնում է իր գրական կեղծանունը:



Վիպասանը ծաղկի անունը բաժանել է երկու մասի և դրանք միացրել միության գծիկով: Նա երազում էր երկու տղա ունենալ, մեկի անունը դնել Նար, մյուսինը՝ Դոս: Իր այս երազանքն իրականացնելուց հետո նա պետք է դեն հաներ միության գծիկը և իր անունը գրեր այնպես, ինչպես ծաղկի անունն է գրվում: Բայց գրողն ունեցավ միայն մի տղա, և միության գծիկով երկատված անունը ժառանգություն թողեց ընթերցողներին:

«Նա ինձ հիշեցնում էր մեր հին գրիչներին, որ հանձն առած գործը կատարում են անձնուրաց և դրա համար նրան, հների լեզվով ասած, կարելի է կոչել իսկապես... հայ լեզվի, հայ խոսքի աշխատավոր»,-այսպես է Նար-Դոսին բնորոշել Հովհաննես Թումանյանը:

Արտակարգ համեստ մարդ էր, երբեք չէր պաշտպանում սեփական շահը։ Անհարմար էր զգում խնդրել կամ դիմել որևէ մեկին որևէ հարցով։ Չէր շփվում, հասարակության մեջ հազվադեպ էր լինում։



Մի օր Թիֆլիսում Նար-Դոսին նվիրված հավաքույթ էր կազմակերպվել Հայարտանը, ուր Նար-Դոսն իր բազկաթոռն ուներ, որտեղ միշտ ինքն էր նստում։ Բայց այդ օրը բազկաթոռը դատարկ էր։ Տարօրինակ էր․ բոլորն ուշադրություն դարձրին այդ փաստին։

Հաջորդ օրը Գարեգին Մելոյանը հարցնում է, թե ինչու չէր եկել ցերեկույթին։ Նար-Դոսը պատասխանում է՝ սկզբունքորեն։

-Գրողը չպետք է ներկա լինի իրեն նվիրված հավաքույթին։

-Ինչո՞ւ։

-Որ խոսողները ազատ զգան։ Ուզեն քննադատել՝ պիտի քաշվեն, ուզեն գովել՝ ես պիտի ինձ վատ զգամ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան