Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:19 01-03-2024

Եթե Հայաստանը շարունակի ՀԱՊԿ-ի գծով առճակատումը Ռուսաստանի հետ, ՌԴ-ն կպատժի Հայաստանին

Երեկ՝ փետրվարի 29-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Միասին» շարժումը հանրահավաք էր կազմակերպել։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ելույթում նշել է, որ եթե Հայաստանը շարունակի ՀԱՊԿ-ի գծով առճակատումը Ռուսաստանի հետ, Ռուսաստանն այդ առճակատումը կտեղափոխի տնտեսական դաշտ, որպեսզի այնտեղ Հայաստանին պատժի․ «Գազը կթանկացնի, ատոմակայանի վառելիքը չի տա, ու ամեն ինչ կկանգնի: Որովհետև ի՞նչ իմաստ ունի սնել մի երկիր, որը ամենահակառուսականն է աշխարհում»,- ասել է Բագրատյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվությունը պայմանավորված է հակառուսականության հետ: Նա նշեց նաև, որ Հայաստանը դաշնակցական պայմանագիր ունի Ռուսաստանի, այլ ոչ թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի հետ: Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի:

«Գնացել ես Ֆրանիսայից մի երկու հատ մեքենա ես բերել, լավ ես արել, պարտադիր պիտի հելնե՞ս, Պուտինին քրֆե՞ս: Էս ո՞ւմ պատվերն ես կատարում, արևմուտքի թե՞ թուրքերի: Երբ թուրքերը համոզվեն, որ Ռուսաստանը թքած ունի Հայաստանի վրա, այդ ժամանակ կհարձակվեն: Նիկոլ Փաշինյանը դրան է տանում ամեն ինչ: Դե գնա ռուսներին բացատրի, որ Նիկոլն ա այդպիսին, ես այդպիսին չեմ: Փաշինյանն ասում ա՝ Թուրքիան, Ադրբեջանը որպես թշնամի քիչ են, թող մի հատ էլ Ռուսաստանը մեզ թշնամի լինի: Նիկոլը զրկում է մեզ գոյության շանսից»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին