Ուղիղ եթեր
Սամվել Բաբայանը շարունակում է սպասել Ադրբեջանի պատասխանին
copy image url

Սամվել Բաբայանը շարունակում է սպասել Ադրբեջանի պատասխանին

Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:30 29-02-2024
Սամվել Բաբայանը, որպես նշանակալի կենսափորձ ունեցող մարդ, ով երկար տարիներ ղեկավարել է ազատագրական պայքարում փառապանծ ուղի անցած Պաշտպանության բանակը, որոշիչ դեր ունեցել Արցախի Հանրապետության պետական համակարգի ձևավորման և գործունեության հարցերում, այդպիսով՝ իննսունական թվականներին մեծ կշիռ ուներ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում։

Ըստ էության, կարիք չկա ներկայացնել Սամվել Բաբայանի՝ 2013 թվականից առայսօր վարած գործունեությունը․ պարզապես կարելի է փաստել, որ նա փորձում է վերականգնել հայկական պետական համակարգում երբեմնի իր դերակատարությունը, թեկուզև՝ մասնակի, կիսով չափ։

«Ազատություն» ռադիոկայանին տված իր վերջին հարցազրույցում Բաբայանը բավական այլաբանորեն նկարագրելով ՀՀ գործող կառավարության հակահայ քաղաքականությունը, որի արդյունքում, մասնավորապես, Արևելք-Արևմուտք գլոբալ հակամարտությունը հասել է Հայաստանի տարածք՝ վտանգավոր կետի հասցնելով հայոց պետականության հետագա գոյությունը, միաժամանակ խոսում է միջազգային հարաբերություններում, հատկապես Իրանի նկատմամբ, ավելի կոշտ քաղաքականության կիրառման անհրաժեշտության մասին։ «Իրանը մեր հաղթանակը (նկատի ունի Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը – Տ․ Ա․) զրոյացրել է՝ իր տարածքով կազմակերպելով Ադրբեջանի մատակարարումը Նախիջևանին», շեշտում է Բաբայանը՝ նշելով, որ հիմա էլ է Իրանը վնասում է մեր շահերին՝ փորձելով թույլ չտալ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան տրանզիտ և ինքնիշխան ճանապարհի անցումը, որը Հայաստանին կբերեր մեծ դիվիդենդներ։ Ըստ այդմ, Բաբայանը կարծում է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը և Թուրքիան կապող «ինքնիշխան» ճանապարհի տրամադրմամբ Իրանի դերը «զրոյացնելու» և այդպիսով Իրանի հետ խնդիրներ ունենալու դեպքում անհանգստանալու հարկ չկա։ «Փոխարենը, խնդիր չենք ունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Արևմուտքի հետ», համոզված է նա։

Հիշեցնենք, որ Բաբայանը նաև Արցախում գտնվելու ընթացքում՝ 2023 թվականին էր շարունակ խոսում Ադրբեջանին ենթակառուցվածքներ տրամադրելու և դրանից ֆինանսական օգուտներ ստանալու մասին։ Ըստ որում, եթե Արցախի դեպքում Բաբայանն առաջարկում էր անտեսել ռուսական կողմին և ուղղակի հարաբերվել Ադրբեջանի հետ, ապա Հայաստանի պարագայում համոզված է, որ կարիք չկա հաշվի առնել Իրանին։

Այսպիսով, Բաբայանն առաջարկում է Ադրբեջանին տալ ճանապարհ, փոխարենը՝ Ադրբեջանը պետք է «վերադարձնի Ղարաբաղը»։ Ադրբեջանը պետք է նույն՝ ռուսական գնով գազ վաճառի Հայաստանին, Արցախին տա «ինքնավար ռեսպուբլիկայի ստատուս» և հասկանա, որ եթե ոտնահարում է հայկական շահերը՝ ապա դա իր վրա թանկ կնստի, կարծիք է հայտնում Սամվել Բաբայանը՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ Թուրքիան իր ռազմական բյուջեն 17 մլրդ դոլարից հասցրել է 44-ի, իսկ Ադրբեջանը 2․8-ից՝ 6-ի։

Բաբայանի ծրագրերը, որ նա հնչեցնում էր 2023 թվականին՝ Արցախում գտնվելու ընթացքում, գուցե կարող էին իրագործելի թվալ, եթե «գործընկերը» հայատյաց Ալիևը չլիներ։ Եվ, ինչպես արցախյան հետագա զարգացումներն ակնհայտ ցույց տվեցին, Ադրբեջանի բռնապետը ոչ ա՛յն դեպքում ուներ մտադրություն արցախահայության հետ հաստատելու «իրավահավասար» կապեր, ո՛չ էլ, հատկապես, հիմա է պատրաստվում հաշվի առնել Հայաստանի շահերը։

Մենք բազմիցս տեսել ենք, թե Ալիևն ինչպիսի «սրտացավություն» ունի հայ ժողովրդի նկատմամբ։

Վերադառնալով Սամվել Բաբայանին հայտնենք, որ նա, իր խոսքով, դեռ 2023 թվականին էր բանակցում ադրբեջանցիների հետ և այդ ընթացքում նրանց էր փոխանցել Արցախի ապագայի մասին իր տեսլականը, բայց դեռևս պատասխան չի ստացել Բաքվից։ «Սպասում էի, որ ընտրություններից հետո կպատասխանեն, բայց հիմա շուտ է․․․ էնտեղ մինչև կառավարություն-բան, և այլն․․․ հետո կխոսենք», եզրափակել է Սամվել Բաբայանը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ