Արտաքին 3 տարի առաջ - 10:45 02-08-2023

Մոսկվան վերահաստատում է՝ ՀԱՊԿ-ը սպասում է Երևանի պատասխանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է՝ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության ծավալման հարցի քննարկմանը, կազմակերպությունն սպասում է Երևանի պատասխանին։

«ՀԱՊԿ-ը կազմավորող պետությունները երբեք չեն հեռացել տարածաշրջանում իրավիճակի կայունացման ջանքերից և քանիցս հաստատել են, որ պատրաստ են կոնկրետ որոշումների, որոնք թույլ կտային մեր հայ բարեկամների համար առավելագույն օգուտով գործի դնել կազմակերպության լայն հնարավորությունները։ Նախկինի պես սպասում ենք Երևանի դրական արձագանքին և պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ծավալման առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցների ուղղությամբ»,- ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայում համոզված են, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա համատարածաշրջանային իրավիճակի վրա»։ «Մեկ անգամ ևս ընդգծեմ. մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երևանում հասկանում են, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների, ներառյալ Հայաստանի վրա, որպեսզի «առավելագույն վնաս պատճառեն ՌԴ-ին ու նրա դիրքերին Հարավային Կովկասում»։

«Հանուն այդ խնդրի իրականացման նրանք փորձում են խափանել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում նրանք, որոնք հենվում են ՀԱՊԿ հնարավորությունների վրա։ Հույս ունենք, որ Երևանում դա լավ են հասկանում»,- պարզաբանել է դիվանագետը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ն, ինչպես և ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որի շարժմամբ լուծվում է ցանկացած խնդիր»։

«Ղարաբաղյան հակամարտությունը առավել բարդերից է, այն ունի խոր պատմական արմատներ։ Կայուն կարգավորման միակ ճանապարհն անցնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորման միջով՝ կողմերի բանակցությունների, փոխադարձ հարգանքի, փոխզիջման գնալու նրանց պատրաստակամության, պատասխանատու որոշումներ ընդունելու և դրանք կատարելու հիման վրա։ Այս համատեքստում չեմ կարող չնշել այն կարևոր միջնորդական դերը, որը խաղում են այս ոչ հեշտ գործընթացում Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- նշել է Աղասանդյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում