Ապաստարանների խնդիրն անտեսված է. պատերազմի վտանգ չկա՞ 
copy image url

Ապաստարանների խնդիրն անտեսված է. պատերազմի վտանգ չկա՞ 

Ներքին 1 տարի առաջ - 16:10 29-02-2024
Ադրբեջանցիների ագրեսիվ հռետորաբանությունը և ամերիկյան վերլուծաբանների կանխատեսումներն այս տարի սպասվող պատերազմի մասին կրկին օրակարգային են դարձրել ապաստարանների թեման։ Ի՞նչ վիճակում են դրանք և ինչպե՞ս կարող են քաղաքացիներն իրազեկվել, թե պատերազմական իրավիճակներում որտեղ կարող են պատսպարվել։

Oragir.News-ը թեմայի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ պետական կառույցներից։ Պարզվեց, որ պատկան մարմինների մեծ մասն այս թեմայից անտեղյակ են։ Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ այդ հարցով քաղաքացին պետք է դիմի իր վարչական շրջանի ղեկավարությանը։

Վարչական շրջանից ստացանք պատասխան, որ բազմաբնակարան շենքի ապաստարանը տվյալ շենքի նկուղային հարկն է։

Որոշակի կոնկրետ հասցեների մասին մեր հարցերին չկարողանալով պատասխանել, մեզ ուղղորդեցին զանգահարել այլ համարով, որպեսզի հստակ տեղեկատվություն ձեռք բերենք ապաստարանների հասցեների վերաբերյալ։

Սակայն տրամադրված հեռախոսահամարով զանգահարելուց հետո, այնտեղից նույնպես չստացանք կոնկրետ պատասխան։

Ի վերջո՝ ՆԳՆ-ից տրամադրվեց համար, որին նույնպես զանգահարեցինք։ Այնտեղից մեզ տեղեկացրեցին.

«Բոլոր շենքերի ապաստարանները շենքի նկուղային հարկերն են, իսկ այն շենքերը՝ որոնք չունեն նկուղ, պատսպարվելու են հարակից շենքերի նկուղներում»։

Հարցին, թե կա՞ն ապաստարաններ, որոնք շենքից դուրս են կառուցված, պատասխանեցին, որ շենքից դուրս ապաստարանները կցված չեն շենքերին։

Այս դեպքում հարց է առաջանում, եթե ապաստարանի տեղը նման դժվարությամբ է տրամադրվում, ինչպե՞ս կարող ենք հարկն եղած դեպքում հասցնել այն նախապես բարեկարգել։ Հարկ է նշել, որ բնակելի շենքերի մեծամասնության նկուղները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է ծառայեն որպես ապաստարան, անմխիթար վիճակում են։

Նկատենք, նաև, որ ՀՀ-ում բնակելի շենքերի նկուղների մեծ մասը զբաղեցված է բնակիչների կողմից, բաժանված փոքր հատվածների, չի համապատասխանում ապաստարանների չափանիշներին և պահանջներին։ Դրանք պետք է ապահովեն բնակչության պաշտպանությունը ժամանակակից զենքերի վնասող գործոններից, կրակից, ծխից, գազից և արդյունաբերական թունավոր նյութերից։

Ըստ տարողության՝ ապաստարանները պետք է լինեն մինչև 150 մարդու համար նախատեսված կամ 300-ից ավելի։ Դրանք կարող են լինել նկուղային հարկերում կամ շենքից դուրս։ Ըստ կառուցման ժամկետի՝ կառուցվում են վաղօրոք՝ խաղաղ տարիներին, և արագընթաց՝ հակառակորդի հարձակման վտանգի կամ այլ անհրաժեշտության դեպքում։

Լավ կլինի, որ ամեն կողմից քաղաքացիների գրպանը մտնող ու հարկեր գանձող ՀՀ կառավարությունը ճանապարհներ ու մանկապարտեզներ կառուցնելուց զատ՝ մտածի նաև նորմալ ապաստարանների կառուցման մասին, քանի որ մեր երկիրը պատերազմի իրական վտանգի առաջ է։

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել
20:14 Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն

Ձեզ գուցե հետաքրքրի