Մամուլ 2 տարի առաջ - 07:42 29-02-2024

Ո՞ւմ հետ էիր «շաշկի խաղում» և հատկապես ո՞ւմ գրպանի հաշվին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցհարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը անցյալ շաբաթ պաշտոնական գործուղման էր մեկնել Հնդկաստան: Կարևոր համաժողովի է մասնակցել, որի բացմանը Հնդկաստանի վարչապետն է մասնակցել: Այն, որ հայ-հնդկական կապերը պետք է զարգացնել բոլոր ուղղություններով, նույնիսկ քննարկման թեմա չէ: Բայց Մկրտչյանի այս գործուղման հետ կապված այլ հարցեր կան: Հենց Նարեկ Մկրտչյանի սոցցանցային գրառումից տեղեկանում ենք, որ նա, որպես Փաշինյանի ՔՊ-ի «արտաքին կապերի պատասխանատու», մի շարք հանդիպումներ է ունեցել, օրինակ՝ Հնդկաստանի «Ժողովրդական կուսակցության» համապատասխան ներկայացուցիչների հետ, կուսակցական համագործակցության հարցեր քննարկել: Հետո, էլի որպես ՔՊ ներկայացուցիչ, այլ հանդիպումներ է ունեցել:

Հասկանալի է, որ փաշինյանական նախարարը Հնդկաստան գործուղվել է որպես ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ, պետական բյուջեից հատկացված որոշակի գործուղումային ծախսով, ինչը փոքր գումար չէ: Բայց հարկատուների վճարած հարկերից գոյացած միջոցների հաշվին աշխատանքային գործուղման մեկնած պաշտոնյան գործուղման երկրում հետամուտ է եղել իր նեղ կուսակցական շահերի սպասարկմանը, ունեցել է հանդիպումներ՝ որպես Փաշինյանի ՔՊ կուսակցության ֆունկցիոներ:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի հարկատուները վճարեն այն բանի համար, որ ՔՊ-ի արտաքին կապերի պատասխանատուն արտասահմաններում ֆռֆռա, կուսակցական հանդիպումներ ունենա և այլն: Դեմ չենք, որտեղ ուզում են՝ թող իրենց կուսակցական հանդիպումներն ունենան, բայց իրենց կուսակցության հաշվին: Մինչդեռ, նա պետական միջոցների հաշվին գնացել է (որպես նախարար. այստեղ ասելիք չկա) ու... կուսակցական հարցեր է լուծել՝ որպես ՔՊ-ի ներկայացուցիչ: Այսինքն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, խառնել է «անձնական ու պետական բուրդը»:

Ի դեպ, եթե կուսակցական հարցերով էր զբաղվելու, ապա գուցե ՔՊ-ի փողերով պատրաստված ինչ-որ շրջանցող ճանապարհո՞վ հասներ օդանավակայան, կամ իր հայրենի Փարաքար գյուղի շրջացիկ ճանապարհներո՞վ, ոչ թե ԽՍՀՄ-ի կամ «նախկինների» օրոք սարքածներով, հարկատուներիս հաշվին վերանորոգվածներով: Դե, եղեգները կտրելը պարտադիր չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին