Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:12 27-02-2024

ՀՀ-ում այսօր գոյություն ունի իդեալական ընդդիմություն, ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում. Ալեն Սիմոնյան

Եթե ՀՀ–ի այսօրվա իշխանությունը դռները բաց թողնի ու գնա, միևնույնն է` ընդդիմությունը իշխանության չի գալու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «ՀՀ-ում այսօր գոյություն ունի իդեալական ընդդիմություն, ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում. եթե ՀՀ այսօրվա իշխանությունը դռները բաց թողնի ու գնա, միևնույնն է` ընդդիմությունը իշխանություն չի դառնալու, ՀՀ քաղաքացիները դա ձեզ թույլ չեն տալու։ Ովքեր հիմա դահլիճում նստած են, էլ չեն կարող իշխանություն դառնալ, դաշնակցությունը կարող է արանքը ճղի»:

Սիմոնյանն անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկմանը, թե 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ այդ տարիների ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հանդարտվելու կոչեր անելու փոխարեն կոչ էր անում քարերով ու փայտերով զինվել: Այս առնչությամբ նա ասաց. «Պարո՛ն Մամիջանյան, ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Ձեր քաղաքական առաջնորդին 2018 թ. մերժելու պատճառներից մեկն էլ հենց մարտի 1-ն էր, երբ նա ասաց` մարտի 1-ը ձեզ համար դաս չեղա՞վ»։

ՀՀ ԱԺ խոսնակը հավելեց, որ Սերժ Սարգսյանը պաշտոնից զրկվեց նաև սուտ խոսելու համար. չէ՞ որ հայտարարել էր, որ էլ երբևիցե չի առաջադրվելու։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները