Ներքին 2 տարի առաջ - 16:40 27-02-2024

«Նախրի մեջ էշի ճակատը պաչելու նուրբ արվեստը». Գևորգ Պապոյանի նախարար դառնալու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել են կիրառել հայկական բոլոր ասացվածքներն անխտիր՝ «Քանի դեռ չի եկել վերջինը, առաջինի մասին չեն հիշելու», «Նախրի միջից պաչել էշի ճակատը» և բոլոր նման ասույթներն առնչվում են էկոնոմիկայի նոր նախարարի դեպքին։

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին պաշտոնից հեռացվել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ հաջորդ օրը՝ ձերբակալվել և մեղադրվել կոռուպցիայի մեջ։ Նախարարի պաշտոնը շուրջ երկու շաբաթ թափուր մնալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը գումարեց նիստ և որոշեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար առաջադրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը։

Վահան Քերոբյանն, իհարկե, սուրբ չէր, և նրան կարելի է մեղադրել բազմաթիվ մեղքերի մեջ, սակայն, ի տարբերություն նախկին «Հանրապետական» Պապոյանի, Քերոբյանը կյանքում գոնե ինչճոր բանի հասել էր՝ ստեղծել էր սեփական բիզնես, ձեռնարկատերերի և ներդրողների հետ կապեր ուներ․․․․ ծայրահեղ դեպքում՝ հասկանում էր, թե ինչ է տնտեսությունը և ինչպես կարելի է վերաբերվել տարբեր մարդկանց հետ։
Իհարկե, գործող իշխանության դիլետանտիզմի պայմաններում Քերոբյանի նախաձեռնություններն աչքի չէին ընկնում լրջությամբ, և հեռացնելով նրան, կարելի էր նախարարի պաշտոնում որևէ լուրջ մարդու նշանակել։ Դատելով ամեն ինչից, տնտեսությունը հասկացող որևէ լուրջ մարդ չի ցանկանում աշխատել Փաշինյանի թիմի հետ։ Արդյունքում, նրանք որոշել են Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակել Պապոյանին, ով զբաղեցնում էր Ազգային ժողովի ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ղեկավարի տեղակալ Պապոյանը հիմա պատրաստվում է նախարար դառնալ, որպեսզի իր անհեթեթ մտքերը հիմա էլ այդ նախարարությունում տարածի։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե այդ նշանակումն ինչ հետևանքներ կունենա Հայաստանում կատարվող ներդրումների կամ ձեռնարկատերերի հետ աշխատանքների համար՝ անհնար է նույնիսկ պատկերացնել։ Անգամ «Քաղաքացիական պայմանագրում» ծայրահեղ դժգոհ են այն բանից, որ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Գևորգ Պապոյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը