Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:42 28-06-2022

Թքած ունենալու նուրբ արվեստը․ այս տեմպերով Աննա Հակոբյանը Բադեն-Բադեն էլ կգնա

Մեր հանրային գործիչների «սանձարձակ համառությունը» հաճախ ապշեցնում է։ Այսինքն՝ կարելի է մեկ, երկու անգամ անել նույն քայլը, հասկանալ հանրային վատ արձագանքը, բայց շարունակել նույն կերպ վարվել 4-րդ, 5-րդ անգամ․ թքած, թե ինչ կմտածեն, ինչպես կքննադատեն․․․

Իհարկե, կենցաղային մակարդակում հարեւանը կարող է անտեսել հարեւանի խոսքը, կարծիքը իր կյանքը, առօրյան կառուցելիս, բայց հանրային գործիչների դեպքում «թքած ունենալու նուրբ արվեստը» այդքան էլ ընդունելի չէ հենց միայն այն պատճառով, որ իրենք հաշվետու են այդ հանրությանը եւ հանրային վստահության շնորհիվ են այսօր դարձել հեղինակություն։ Հիմա մի քանի օր է՝ քննարկվում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը Նիցցա, Մոնակո, Կանն։ Մի քանի հարց բաց է մնում․ հիմա նախ ի՞նչ «պաշտոնական հանդիպումների եւ քննարկումների» մասին է խոսքը, եթե Հակոբյանը որեւէ պաշտոն չունի, իրենը առաջին տիկնոջ «պաշտոնն է», որը ինքնին առանձին այցեր, հանդիպումներ չի նախատեսում, սահմանափակվում է միայն համապատասխան արարողակարգային միջոցառումների ժամանակ ամուսնուն ուղեկցելով։ Երկրորդ՝ հիմա Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյա՞նն է ուղեկցում Աննա Հակոբյանին, թե՞ Հակոբյանը՝ Սինանյանին, երկու դեպքում էլ խայտառակության հետ գործ ունենք։ Երրորդ՝ իսկ ո՞վ է հոգում ուղևորության ծախսերը՝ շարքային աղքատ հպա՞րտը, Հակոբյա՞նը, Սինանյա՞նը, սփյո՞ւռքը։

Վերջիվերջո, եթե Հակոբյանի նպատակը այս երեք գեղեցիկ ծովափնյա քաղաքները տեսնելն էր, կարելի էր անաղմուկ գնալ, վայելել եւ գալ, ոչ թե անունը դնել պաշտոնական հանդիպում, Սինանյանին կարգել ուղեկից եւ օրեր շարունակ նյարդայնացնել մեզ տափակ հաղորդագրություններով։ Այս տեմպերով Հակոբյանը Սերժ Սարգսյանի սիրելի Բադեն-Բադեն էլ կգա, հուսանք ոչ թե տեղի խաղատների վայելքներից օգտվելու, այլ, ինչպես նախկին նախագահը կասեր, «մշակութային եւ առողջարանային» քաղաքը վայելելու համար։ Ինչպես տեսնում ենք, 2018թ․-ից հետո մեր կյանքում ընդամենը գլխավոր հերոսների անուններն են փոխվել, ոչ ավելին։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան