Ներքին 2 տարի առաջ - 23:12 26-02-2024

Թմրամիջոցներով պատրաստված տորթը չի հասել Վանաձորի բանտում պատիժը կրող «Դլոյին»․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին Լոռու մարզում ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է ««Դլոն» մնաց առանց տորթ» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 23-ին՝ սովետական բանակի օրվա առթիվ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող «Դլո» մականունով Արթուրին պետք է թմրամիջոց ուղարկվի հրուշակեղենի տեսքով։

Ըստ օպերատիվ տեղեկությունների Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշավիր Ա․-ն ձեռք է բերել թմրամիջոց և այն ցանկացել է հրուշակեղենի (տորթ) մեջ քողարկելու միջոցով իրացնել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Տորթը պետք է հանձնվեր «Դլո» մականունով Արթուրին։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, իսկ նույն օրը ՀՀ Քր օր․-ի 393 հոդվածի հատկանիշներով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ոստիկաններն ու պարեկները Լոռու մարզում ձերբակալում և Տարոնի բաժին են բերման ենթարկում Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Արշավիր Ա․-ին, 24-ամյա Կարեն Մ․-ին, 17-ամյա Արայիկ Մ․-ին, 22-ամյա Հարություն Դ․-ին։

Նույն օրը ՀՀ Քր օր․-ի 46-393 հոդվածի հատկանիշներով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվում և ոստիկանության Տարոնի բաժին է տեղափոխվում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Հասմիկ Բ․-ն։

Որոշ ժամանակ անց բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվում է ստվարաթղթե արկղ, որի մեջ էլ լինում է հրուշակեղեն (տորթ) և նա հայտնում է, որ փետրվարի 23-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից իրեն է զանգահարել այնտեղ իր պատիժը կրող «Դլո» մականվամբ Արթուրը և հայտնել, որ իրեն պետք է փոխանցեն տորթը, որը ինքը պետք է բերի «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որ այն հասնի իրեն։

Ոստիկանները պարզել են նաև, ում համաձայնությամբ է տորթը պատրաստվել և ով է այն թխել։ Պարզվել է, որ մինչև տորթը պատրաստելը այն թխողին տվել են ապակյա շշով լուծույթ, որի մեջ եղել է թմրանյութ ու տորթը պատրաստելուց առաջ ապակյա շշի մեջ եղած ողջ լուծույթը լցրել են տորթի մեջ ու այն փոխանցել են Արշավիր Ա․-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում