Երևան +15°
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:17 26-02-2024

Վրաստանը, օգտագործելով Եվրոպայի կարողությունները, կառուցեց իր երկիրը, իսկ Հայաստանը օգտագործվում է․ բացառիկ տեսանյութ

«Այս իշխանությունը ժողովրդի ընտությունն է, և ամեն ինչի համար պետք է պատասխան տա ժողովուրդը։ Եթե դեռևս չի հասունացել ժողովուրդը, ապա նա պետք է կրի բոլոր այն զրկանքները, որոնք եղան հետևանք այս իշխանության քաղաքականության»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց թբիլիսիաբնակ հայազգի բժիշկ Գուրգեն Մխիթարյանը։

Մխիթարյանը շեշտեց, որ Հայաստանում կատարվող բոլոր իրադարձություններն իրեն անհանգստացնում են միայն որպես Վրաստանի քաղաքացու, քանի որ Հայաստանում ցանկացած ապակայունացում ոչ ուղղակիորեն կամ ուղղակիորեն արտացոլվում է նաև Վրաստանի վրա․ դա է միայն իրեն անհանգստացնում։

Նա ընդգծեց, որ ցանկացած երևույթ, որը պարտադրված է դրսից և չի համապատասխանում բնիկ ժողովրդի ազգային ավանդույթներին, մշակույթին, հանգեցնում է շատ վատ հետևանքների։

«Վրաստանում արդարացված էին ժողովրդական ցասումն ու ժողովրդական ելութները, քանի որ մինչև հեղափոխությունը մենք շատ լավ ենք հիշում Վրաստանի տնտեսական վիճակը, ճանապարհները, բայց Հայաստանում դա արդարացված չէր, քանի որ կար պետություն, կար Արցախ, չճանաչված, բայց այն կար։ Արցախի ժողովուրդն ապրում էր իև պատմական բնօրրանում։ Հեղափոխություն արեցին հանուն ինչի՞, հանուն կոռուպցիայի՞»,-նկատեց նա։

Բժիշկ Մխիթարյանը կարծում է՝ մեծամասնությունը միշտ սխալվում է, ելքը պետք է գտնի փոքրամասնությունը՝ մտավորականությունը․ «Հայաստանը պետք է դառնա գործոն տարածաշրջանում, որպեսզի նրա հետ հաշվի նստեն։ Բայց եթե նա չի ուզում գործոն դառնալ, նրա հետ չեն ուզի հաշվի նստել, քանի որ այս իշխանությունները կպան նաև մեր հոգևորականությանը՝ Մայր Աթոռին, որը չի պատկանում միայն հայաստանաբնակ հայերին։ Մայր Աթոռը պետք է գումարի Գերագույն հոգևոր խորհրդի նիստ՝ ընդգրկելով նաև հայաստանաբնակ ոչ հայ ազգի հոգևոր և աշխարհական ներկայացուցիչներին, նաև բոլոր նվիրապետությունների ղեկավարներին, դիմի ամբողջ հայ ազգին և հնչեցնի աշխարհի բոլոր զանգերը։ Ոչ թե Հայաստանն է վերջանում, այլև հայ ազգն է վերջանում»։

Անդրադառնալով վերջերս Հայաստանում բարձրացած բողոքի ալիքին, թե արտագնա աշխատանքի մեկնողները չեն ցանկանում հարկեր վճարել պետությանը, ասաց․ «Թող բերեն և մուծեն։ Միայն Սփյուռքը չի պարտական՝ ձեզ համար ասֆալտ անելու։ Թող բերեն և մուծեն։ Դա իրենց ընտրությունն է, իրենք են ընտրել։ Ես հո չե՞մ մեղադրում՝ ինչո՞ւ իմ երեխային զրկեցին պատմական հայրենիքից։ Ես չեմ մեղադրում։․․․․ Եթե չեք ուզում հարկեր վճարել, փոխեք ձեր քաղաքացիությունը։ Գնացեք, ընդունեք Թուրքիայի քաղաքացիություն։ Դուք քանդեցիք հայ ազգին տունը, դուք էլ վայելեք»։

Անդրադառնալով Վրաստանի օրինակին՝ ասաց՝ Վրաստանը, օգտագործելով Եվրոպայի կարողությունները, կառուցեց իր երկիրը, իսկ Հայաստանը օգտագործվում է՝ Արևմուտքի շահերը առաջ տանելու համար Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և Ռուսաստանի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված