Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:03 17-01-2024

Ադրբեջանցուն հայկական եկեղեցում կերակրում են, իսկ մզկիթում` ստորացնում․ բացառիկ տեսանյութ

Oragir.News-ը Թբիլիսիում՝ հայկական եկեղեցու բակում, հանդիպել է օգնություն խնդրող մի ադրբեջանցու։ Ըստ մեր զրուցակցի` ինքը 41-ամյա Ամիդ Մամեդովն է, որը մոր հետ փախել է Բաքվից։

Ըստ Մամեդովի` իր նախնիները Իրանից են։

Մամեդովը ծնվել է Ուզբեկստանում։ Հետո տեղափոխվել են Բաքու։ Հիշում է՝ դեռ փոքրուց իրենց ասում էին, որ իրենք իրանցիներ են, հայերի հետ ընկերություն են անում, դրա համար Ադրբեջանում իրենց բռնության են ենթարկել, մինչև իսկ քարկոծել են։

«Մայրս Ադրբեջանի քաղաքացի է, ես քաղաքացիություն չունեմ։ Ինձ հաշվառել են, բայց քաղաքացիություն չունեմ։ Մորս մայրության իրավունք չեն տվել։ Իլհամ Ալիևը, Մեհրիբան Ալիևան մայրությունը չեն ճանաչել։ Թոշակ չեն տալիս, համաճարակի ժամանակ նրան օգնություն չեն տրամադրել։ Մենք հիմա Թիֆլիսում ենք, 6 տարի և 7 ամիս է՝ փախստական ենք։

Ադրբեջանը և ադրբեջանական ոստիկանությունը շատերին, անգամ ծերերին, երիտասարդ լրագրողներին, որոնք ճշմարտությունն են ասում, ձերբակալում են։ Ադրբեջանի ATV հեռուստաընկերությունում ճշմարտությունն ասելու համար մեր ձեռքերն էլ են ոլորել։ Հեռուստաընկերությունում մեզ սպառնացել են, թե գնացեք ձեր Իրան կամ Հայաստան, ձեր խնդիրների մասին պատմեք»,- պատմում է Մամեդովը։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները իրենց ոչնչով չեն օգնում, թույլ չեն տալիս երրորդ երկիր գնալ։

Տղամարդը պատմեց, որ մայրը լուրջ առողջական խնդիրներ ունի։ Նրան պետք է վիրահատության ենթարկել։

Մամեդովի խոսքով, Թբիլիսիի մզկիթի ադրբեջանցի ծառայողներն իր մորը ստորացնում են, իսկ հայկական եկեղեցու տեր հայրն իրենց ապուր է տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը